Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՍԴ3/0976/02/23 քաղաքացիական գործով փաստաթղթերի դեպոնացման մասին նուցում 95-րդ հոդվածի 6-րդ

07.12.2023

Հայտատու` ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարություն 99-րդ հոդվածի 3-րդ նաս

Հայցվոր` «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲ ընկերության ներկայացուցիչ Դերենիկ Գյոզալյանին
ք. Երևան, Ագաթանգեղոսի 2ա

Պատասխանողներ՝ Ալիկ Արայի Ստեփանյանին
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Գորիս, փ. Գուսան Աշոտի, տ. 14
Արայիկ Գրիշայի Ստեփանյանին
Հասցեն՝ ՀՀ Սյունիքի մարզ, Տեղ, Վաղատուր, փ. 3, տ. 8
Նայիրա Գավրուշի Ստեփանյանին
Հասցեն՝ ՀՀ Սյունիքի մարզ, Տեղ, Վաղատուր, փ. 3, տ. 8
Անգին Արայիկի Ստեփանյանին
Հասցեն՝ ՀՀ Սյունիքի մարզ, Տեղ, Վաղատուր, փ. 3, տ. 8
Արմինե Արայիկի Ստեփանյանին
Հասցեն՝ ՀՀ Սյունիքի մարզ, Տեղ, Վաղատուր, փ. 3, տ. 8
Մերի Արայիկի Ստեփանյանին
Հասցեն՝ ՀՀ Սյունիքի մարզ, Տեղ, Վաղատուր, փ. 3, տ. 8
Անդրեյ Արայիկի Ստեփանյանին
Հասցեն՝ ՀՀ Սյունիքի մարզ, Տեղ, Վաղատուր, փ. 3, տ. 8

Քաղաքացիական գործ՝ թիվ ՍԴ3/0976/02/23



ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն կից ուղարկվում է «Նախնական դատական նիստ նշանակելու մասին» ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 13․11․2023 թվականի որոշումը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 93-րդ հոդվածի 1-ին մասի և 94-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Դուք ծանուցվում եք քաղաքացիական գործով ըստ հայցի Ալիկ Արայի Ստեփանյանի, Արայիկ Գրիշայի Ստեփանյանի, Նայիրա Գավրուշի Ստեփանյանի, Անգին Արայիկի Ստեփանյանի, Արմինե Արայիկի Ստեփանյանի, Մերի Արայիկի Ստեփանյանի և Անդրեյ Արայիկի Ստեփանյանի՝ ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու, դրա անհնարինության դեպքում ամբողջ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջի մասին, ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Սիսիանի նստավայրում (հասցե` ՀՀ, Սյունիքի մարզ, ք. Սիսիան, Գ. Նժդեհի 6) 2023թ. դեկտեմբերի 15-ին, ժամը 10:30-ին նշանակված նախնական դատական նիստի վայրի և ժամանակի մասին:
Պարզաբանում ենք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն՝ «1. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա: 2. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ: 3. Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար»։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ «1. Առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ»։
Անհրաժեշտ է դատական նիստին ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
Ներկայացուցչի մասնակցության պարագայում` օրենքով սահմանված կարգով տրված լիազորագրի և անձը հաստատող փաստաթղթի առկայությունը պարտադիր է:
Միաժամանակ հայտնում եմ, որ քաղաքացիական գործի վերաբերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ www.datalex.am դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով:

Դատավորի գործավար Ն.Հայրապետյան

Հասցե` ք,Սիսիան, Գ․ Նժդեհի 6

Հեռ..` 0283023882

Էլ. փոստ`