Թիվ ԳԴ/3425/02/23 քաղաքացիական գործով որպես պատասխանող Արմինե Արամի Հակոբյանի վերաբերյալ դատական ծանուցագիր
08.12.2023
պատասխանող – Արմինե Արամի Հակոբյանին
/ՀՀ Գեղարքունիքի մարզ, գյուղ Լանջաղբյուր, Աղբյուր Սերոբի փող․, տուն 21/
Դուք հանդիսանում եք թիվ ԳԴ/3425/02/23 քաղաքացիական գործով ըստ հայցի ԱՁ Լիաննա Մովսիսյանի ընդդեմ Արմինե Արամի Հակոբյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին, որպես պատասխանող։
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ դատական նիստը նշանակված է 23 հունվարի 2024թ.–ին ժամը 14:30-ին, ք. Սևան, Աբովյան 6/1 հասցեում։
Դուք ծանուցվում եք նշված օրը և ժամին ներկայանալ դատական նիստին անձնագրով ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան /հասցե ք. Սևան, Աբովյան 6/1, նիստերի դահլիճ N 4/։
Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 140-րդ հոդվածի 3-րդ մասի՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված պատասխանողի կամ հայցվորի չներկայանալն արգելք չէ գործի քննության համար։
ԴԱՏԱՎՈՐ Լ. ՆԵՐՍԻՍՅԱՆ
Հասցե` ՀՀ Գեղարքունիքիմարզ, ք. Սևան, Աբովյան 6/1
Հեռ..` (0261) 2-02-33
Էլ. փոստ`