Թիվ ԳԴ4/0196/02/22 քաղաքացիական գործով որպես պատասխանողներ Սուսաննա Հայկի Ալեյանի և Երվանդ Ավետիքի Ալեյանի վերաբերյալ դատական ծանուցագիր
08.12.2023
պատասխանողներ –Սուսաննա Հայկի Ալեյանին, Երվանդ Ավետիքի Ալեյանին
/ք․ Մարտունի, Արցախի փող․, տուն 7/
Դուք հանդիսանում եք թիվ ԳԴ4/0196/02/22 քաղաքացիական գործով ըստ հայցի ԱՁ Արտյոմ Ավետիքի Ալեյանի սնանկության գործով կառավարիչ Արտակ Վալերյանի Պետրոսյանի ընդդեմ Սուսաննա Հայկի Ալեյանի և Երվանդ Ավետիքի Ալեյանի` բաժինը բնեղենով առանձնացնելու, ակնհայտ աննպատակահարմարության դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջի մասին,որպես պատասխանողներ։
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ դատական նիստը նշանակված է 8 փետրվարի 2024թ.–ին ժամը 11:00-ին, ք. Սևան, Աբովյան 6/1 հասցեում։
Դուք ծանուցվում եք նշված օրը և ժամին ներկայանալ դատական նիստին անձնագրով ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան /հասցե ք. Սևան, Աբովյան 6/1, նիստերի դահլիճ N 4/։
Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 140-րդ հոդվածի 3-րդ մասի՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված պատասխանողի կամ հայցվորի չներկայանալն արգելք չէ գործի քննության համար։
ԴԱՏԱՎՈՐ Լ. ՆԵՐՍԻՍՅԱՆ
Հասցե` ՀՀ Գեղարքունիքիմարզ, ք. Սևան, Աբովյան 6/1
Հեռ..` (0261) 2-02-33
Էլ. փոստ`