Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԼԴ2/0107/02/23 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

14.12.2023

Հայտատու` ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ԼԴ2/0107/02/23 N Ե ____ _/23_
14 դեկտեմբերի 2023 թ.

Երրորդ անձանց՝ Հակոբ Արմենակի Աղաբեկյանին
Հայկուհի Արմենակի Աղաբեկյանին
/ՀՀ, Լոռու մարզ, գ. Դսեղ, 3 փողոց, 13 տուն/

Արմենուհի Արմենակի Աղաբեկյանին
/ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Նարեկացու փողոց, տուն 85/4/


ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ Արամայիս Արմենակի Աղաբեկյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք՝ Արմենակ Արամայիսի Աղաբեկյանի, Աիդա Սերյոժայի Աթյանի, Հակոբ Արմենակի Աղաբեկյանի, Արմենուհի Արմենակի Աղաբեկյանի և Հայկուհի Արմենակի Աղաբեկյանի՝ ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու,դրա անհնարինության դեպքում ամբողջ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջի մասին:

Գործով նախնական դատական նիստ է նշանակվել 2024 թվականի հունվարի 17-ին, ժամը 10:00-ին /ՀՀ, ք. Տաշիր, Ջահուկյան 19/:

Երրորդ անձանց ՝ Հակոբ Արմենակի Աղաբեկյանին, Հայկուհի Արմենակի Աղաբեկյանին /ՀՀ, Լոռու մարզ, գ. Դսեղ, 3 փողոց, 13 տուն/, Արմենուհի Արմենակի Աղաբեկյանին /ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Նարեկացու փողոց, տուն 85/4/ ուղարկված դատավարական փաստաթղթերը փոստային ծառայությունից հետ են վերադարձվել «Չի պահանջվել» «Տեղափոխված» նշումներով:

Ծանոթություն. սույն հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո 7-րդ օրը համապատասխան դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված:


Դատավորի օգնական Ա. Թունյան

Հասցե` ՀՀ, Լոռու մարզ, ք. Տաշիր, Ջահուկյան 19

Հեռ..` (0254) 2-25-15

Էլ. փոստ`