Թիվ ԵԴ2/18598/02/23 քաղաքացիական գործով երրորդ անձ <<ՀԱԷԿ-ի շինարարություն>> ՓԲԸ-ի վերաբերյալ դատական ծանուցագիր
16.12.2023
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը՝ դատավոր Ս. Երիցյանի նախագահությամբ (այսուհետ՝ նաև Դատարան), քննարկելով ըստ հայցի <<Զանգեզուրտրանսշին>> ԲԲԸ-ի (այսուհետ՝ նաև Ընկերություն) ընդդեմ <<Ճանապարհային դեպարտամենտ>> հիմնադրամի (այսուհետ՝ նաև Հիմնադրամ), երրորդ անձինք՝ <<Էվոկաբանկ>> ՓԲԸ-ի, <<ՀԱԷԿ-ի շինարարություն>> ՓԲԸ-ի (այսուհետ՝ նաև Երրորդ անձինք)՝ պայմանագրով սահմանված պարտավորությունները պատշաճ կատարված ճանաչելու պահանջի մասին, քաղաքացիական գործով հայցադիմումը վարույթ ընդունելու հարցը
ՈՐՈՇԵՑ
1. <<Զանգեզուրտրանսշին>> ԲԲԸ-ի ընդդեմ <<Ճանապարհային դեպարտամենտ>> հիմնադրամի, երրորդ անձինք՝ <<Էվոկաբանկ>> ՓԲԸ-ի, <<ՀԱԷԿ-ի շինարարություն>> ՓԲԸ-ի՝ պայմանագրով սահմանված պարտավորությունները պատշաճ կատարված ճանաչելու պահանջի մասին, հայցադիմումն ընդունել վարույթ:
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:
Հասցե` ՀՀ,ք. Երևան,Հալաբյան 41 ա
Հեռ..` +374 10 511813 /402, 403/
Էլ. փոստ`