Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ2/28644/02/23 քաղաքացիական գործով պատասխանող Տիգրան Աշոտի Մանուկյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

16.12.2023

Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 6-րդ մաս

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը՝ դատավոր Ս. Երիցյանի նախագահությամբ (այսուհետ՝ նաև Դատարան), ուսումնասիրելով ըստ հայցի Շուշանիկ Խաչիկի Ղամբարյանի (այսուհետ՝ նաև Հայցվոր) ընդդեմ Տիգրան Աշոտի Մանուկյանի (այսուհետ՝ նաև Պատասխանող)՝ ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող գույքերից բաժինն առանձնացնելու, իսկ դրա անհնարինության դեպքում գույքերը հրապարակային սակարկություններով վաճառելու և ստացված գումարը համասեփականատերերի բաժիններին համաչափ բաշխելու պահանջների մասին, քաղաքացիական գործի նյութերը,


ՈՐՈՇԵՑ

1. Քաղաքացիական գործով ըստ հայցի Շուշանիկ Խաչիկի Ղամբարյանի ընդդեմ Տիգրան Աշոտի Մանուկյանի՝ ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող գույքերից բաժինն առանձնացնելու, իսկ դրա անհնարինության դեպքում գույքերը հրապարակային սակարկություններով վաճառելու և ստացված գումարը համասեփականատերերի բաժիններին համաչափ բաշխելու պահանջների մասին, քաղաքացիական գործով հրավիրել նախնական դատական նիստ` 21.12.2023 թվականին, ժամը` 14:30-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Աջափնյակ-2 նստավայրի վարչական շենքում (հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Հալաբյան 41ա, 11-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 9):
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

Հասցե` ՀՀ,ք. Երևան,Հալաբյան 41 ա

Հեռ..` +374 10 511813 /402, 403/

Էլ. փոստ`