Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՍԴ2/0301/02/23 քաղաքացիական գործով փաստաթղթերի դեպոնացման մասին դատական ծանուցում

18.12.2023

Հայտատու` Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ, Սյունիքի մարզ, ք.Կապան, Մ.Ստեփանյան 3/2, հեռ. 0285 5-29-03

Գործ ՍԴ2/0301/02/23
18 դեկտեմբերի 2023թ.

Հ Ր Ա Պ Ա Ր Ա Կ Ա Յ Ի Ն Ծ Ա Ն Ո Ւ Ց Ո Ւ Մ

պատասխանող` Ավետիկ Վլադիմիրի Հովհաննիսյանին
ք․Երևան, Նոր Նորք, Մոլդովական փ․, 39/37

Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ նաև՝ Դատարան) վարույթում է գտնվում թիվ ՍԴ2/0301/02/23 քաղաքացիական գործն ըստ հայցի Հասմիկ Հակոբի Մկրտումյանի՝ ընդդեմ Ավետիկ Վլադիմիրի Հովհաննիսյանի՝ ամուսնությունը լուծելու պահանջի մասին։
Քաղաքացիական գործը վարույթ ընդունելու մասին դատարանի որոշումը օրենքով սահմանված կարգով և ժամկետներում ուղարկվել է Ձեզ:
Տեղեկացվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավարական փաստաթղթերը՝ դրանց ծանոթանալու նպատակով, դեպոնացված են Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում (Կապանի նստավայր՝ ք. Կապան, Մ.Ստեփանյան 3/2:
Միաժամանակ հայտնվում է, որ ՀՀ քաղ. դատ. օր.-ի 139-րդ հոդվածով սահմանված պահանջների պահպանմամբ Դուք պարտավոր եք սույն որոշումը ստանալու պահից երկշաբաթյա ժամկետում դատարան և գործին մասնակցող այլ անձանց ներկայացնել հայցադիմումի պատասխանը և դրան կից` Ձեր առարկությունները հիմնավորող ապացույցները, և պատասխանը` կից փաստաթղթերով հայցվորին և գործին մասնակցող այլ անձանց ուղարկելը հավաստող փաստատթուղթը (փոստային անդորրագիրը):
Հայցադիմումի պատասխանը ներկայացվում է գրավոր` ՀՀ քաղ. դատ. օր.-ի 16-րդ հոդվածի 2-րդ մասում նշված պահանջների պահպանմամբ: Հայցադիմումի պատասխանը պետք է լինի ընթեռնելի: Ելնելով գործի առանձնահատկություններից` դատարանը կարող է պատասխանողի միջնորդությամբ երկարաձգել պատասխան ներկայացնելու ժամկետը:
Հայցադիմումի պատասխանի և դրան կից ներկայացված փաստաթղթերի համար ՀՀ քաղ. դատ. օր.-ի 139-րդ հոդվածի 2-րդ, 4-րդ, և 5-րդ մասերի պահանջների խախտմաբ ներկայացված պատասխանը ՀՀ քաղ. դատ. օր-ի 139-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն կհամարվի չներկայացված:
* Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը փաստացի ստացված չլինելու դեպքում սույն ծանուցման դատավարական ժամկետները հաշվարկվում են դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին սույն հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 7-րդ օրվան հաջորդող օրվանից։


ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾԱՎԱՐ՝ Վ.ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Հասցե` ք.Կապան, Մելիք-Ստեփանյան 3/2

Հեռ..` (0285) 5-29-03

Էլ. փոստ`