Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԼԴ/6268/02/23 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

18.12.2023

Հայտատու` ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95 հոդվածի 6-րդ մաս

դիմող` Լյուդմիլա Վիկտորի Գևորգյանին
հասցեն` ք.Վանաձոր, Տ.Մեծի 34/50

ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ դիմումի Լյուդմիլա Վիկտորի Գևորգյանի` իրավաբանական նշանակություն ունեցող փաստի հաստատման պահանջի մասին։
Սույն գործով նշանակվել է դատաքննություն 30․01․2024 թվականին, ժամը 17:30-ին (ք.Վանաձոր, Մ.Գոշի 6):
Դատական նիստի ընթացքում դատարանի կայացրած որոշմամբ` բավարարվել է Ձեր ներկայացուցչի միջնորդությունը և որոշվել է առաջարկել Ձեզ ցուցմունք տալ գործի լուծման համար նշանակություն ունեցող և ապացուցման ենթակա փաստերի վերաբերյալ՝ վկայի ցուցմունքի համար սույն օրենսգրքով սահմանված կարգով:
Պարզաբանվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 72 հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ եթե որպես վկա հանդես եկող գործին մասնակցող անձը հրաժարվում (խուսափում) է ցուցմունք տալուց կամ գործին մասնակցող անձի հարցին պատասխանելուց, ապա առաջին ատյանի դատարանը գործին մասնակցող այլ անձի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ կարող է անհիմն համարել գործին մասնակցող անձի հրաժարվելը կամ խուսափելը ցուցմունք տալուց կամ պատասխանելուց, իսկ գործի լուծման համար նշանակություն ունեցող ապացուցման ենթակա այն փաստերը, որոնց վերաբերյալ գործին մասնակցող անձը հրաժարվում (խուսափում) է ցուցմունք կամ պատասխան տալուց, համարել ապացուցված:
Դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:





ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾԱՎԱՐ` Ա․ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հասցե` ՀՀ Լոռու մարզ, ք. Վանաձոր, Մխիթար Գոշի 6

Հեռ..` +374032224032

Էլ. փոստ`