Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՏԴ/3249/02/23 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում

19.12.2023

Հայտատու` ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մասով,ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով


Պատասխանող՝ Դավիթ Դանիելի Թուխիկյանին
(հասցե՝ ՀՀ, Տավուշի մարզ, ք. Դիլիջան, Գետափնյա փ., 6 շ., բն. 28)


Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում թիվ ՏԴ/3249/02/23 քաղաքացիական գործն ըստ հայցի Դերենիկ Դանիելի Թուխիկյանի սնանկության գործով կառավարիչ Արտակ Վալերյանի Պետրոսյանը 18.09.2023 թվականին հայցադիմում է ներկայացրել ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ նաև Դատարան) ընդդեմ Դավիթ Դանիելի Թուխիկյանի, Անահիտ Ժորայի Ղազարյանի` բաժինները բնեղենով առանձնացնելու, ակնհայտ աննպատակահարմարության դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջի մասին, որի քննությունը հետաձգվել և նշանակվել է 2024 թվականի փետրվարի 29-ին, ժամը 16:30-ին ՀՀ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Դիլիջանի նստավայրում (հասցե՝ ք. Դիլիջան, Շահումյան 15, թիվ 1 նիստերի դահլիճ):
Դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով, իսկ ներկայացուցիչը՝ այդ թվում լիազորությունները հավաստող պատշաճ փաստաթղթով:
Ի գիտություն
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն՝ գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա: Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ: Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը արգելք չէ գործի քննության համար:
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ Ն. ՕՀԱՆՅԱՆ

Հասցե` ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, Շահումյան 15

Հեռ..` +374 (268) 2-71-12

Էլ. փոստ`