Թիվ ՏԴ/3747/02/23 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում
20.12.2023
Պատասխանող՝ Սիրուշ Արամայիսի Ղալեչյանին
(հասցե՝ Տավուշի մարզ,գ. Այգեձոր,1 փ., 1 փկղ., տ. 2)
Ըստ հայցի «ՄՏՍ Հայաստան» ՓԲ ընկերության հայցադիմումն ընդդեմ Սիրուշ Արամայիսի Ղալեչյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին թիվ ՏԴ/3747/02/23 քաղաքացիական գործով 15.12.2023 թվականին հայցվորի ներկայացուցչի կողմից դատարան է ներկայացվել միջնորդություն՝ հայցից հրաժարվելու մասին, իսկ դատավորի աշխատակազմին հանձնվել է 19.12.2023 թվականին:
Հայցից հրաժարվելու մասին դիմումը և դատական ծախսերի բաշխման հարցերը քննարկելու նպատակով 2024 թվականի հունվարի 03-ին, ժամը 15:00-ին Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Դիլիջան քաղաքի նստավայրում (ՀՀ, Տավուշի մարզ, ք. Դիլիջան, Շահումյան 15, թիվ 1 նիստերի դահլիճ) հրավիրել դատական նիստ:
Դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող և լիազորությունները հավաստող փաստաթղթերով:
Ի գիտություն
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն՝ գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա: Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ: Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ Ն. ՕՀԱՆՅԱՆ
Հասցե` ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, Շահումյան 15
Հեռ..` +374 (268) 2-71-12
Էլ. փոստ`