ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈւՑԱԳԻՐ 28.11.2023թ. ք.Երևան Թիվ ՎԴ/4636/05/21 վարչական գործով Երրորդ անձ՝ Լիլիա Վարդանյանին Հասցեն` մ. Արարատ, Վեդի, Արարատյան փ., 49Բ 11
21.12.2023
Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի վարույթում է քննվում թիվ ՎԴ/4636/05/21 վարչական գործը՝ ըստ հայցի Ալինա Գագիկի Անտոնյանի ընդդեմ Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի, երրորդ անձինք Նորայր Սիմոնյանի, Լյովա Վարդանյանի, Մարիետա Հովհաննիսյանի, Լիլիա Վարդանյանի, Հմայակ Վարդանյանի իրավահաջորդներ Մարիետա Հովհաննիսյանի, Լյովա Վարդանյանի և Լեո Վարդանյանի՝ բարենպաստ ակտ ընդունելուն պարտավորեցնելու պահանջի մասին, որի քննությունը նշանակված է 13.12.2023 թվականին, ժամը` 12:15-ին:
Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի դատավոր Աղասի Դարբինյանի արձակուրդում գտնվելու հանգամանքով պայմանավորված 13.12.2023 թվականին նշանակված դատական նիստը տեղափոխվել է 2024 թվականի հունվարի 22-ին, ժամը` 11:20-ին, Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի Երևան քաղաքի նստավայրում, նախագահությամբ` դատավոր Աղասի Դարբինյանի (հասցեն` ք.Երևան, Գ.Նժդեհի 23, դատական նիստերի դահլիճ № 25):
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ռ.ՍԱՐԴԱՐՅԱՆ
Հասցե` ք.Երևան, Գ.Նժդեհի 23
Հեռ..` +37410494807 /213/
Էլ. փոստ`