Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ ԱՐԱԴ1/114/02/23 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում` դատավարական փաստաթղթերի դեպոնացման և դատական նիստ նշանակելու մասին

21.12.2023

Հայտատու` ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդված


Քաղաքացիական գործով երրորդ անձ
Շալիկո Հմայակի Մալխասյանին
Հասցե՝ ՀՀ ,Արագածոտնի մարզ, գ. Գեղաձոր, 8 փ., տուն 24/

ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում Լարիսա Համայակի Աբրահամյանի հայցն ընդդեմ Շալիկո Հմայակի Մալխասյանի, երրորդ անձ՝ ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի՝ ինքնակամ կառույցը քանդելուն պարտավորեցնելու պահանջի մասին:

Նախնական դատական նիստ նշանակելու մասին որոշումը կից գրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով ուղարկվել են նույն քաղաքացիական գործով պատասխանող Շալիկո Հմայակի Մալխասյանին (հասցե՝ ՀՀ ,Արագածոտնի մարզ, գ. Գեղաձոր, 8 փ., տուն 24 ), սակայն դատարանը չի ստացել հետադարձ ծանուցում:

Հայտնվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավարական փաստաթղթերը դեպոնացված են Դատարանի Ապարանի նստավայրում (ՀՀ, Արագածոտնի մարզ,ք.Ապարան Գայի 11)՝դրանց ծանոթանալու նպատակով:
Դուք ծանուցվում եք, որ քաղաքացիական գործով նախնական դատական նիստը նշանակվել է 23.01.2024 թվականին, ժամը 11:15-ին՝ ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի ք.Ապարանի նստավայրում (հասցե` ք.Ապարան,Գայի 11) և Դուք (Ձեր ներկայացուցիչը) նշված օրը և ժամին անձը հաստատող փաստաթղթով (ներկայացուցիչը նաև՝ լիազորագրով) կանչվում եք Դատարան քաղաքացիական գործով` որպես պատասխանող:

Ի գիտություն

Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 15-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված), իսկ անձը համարվում է պատշաճ ծանուցված:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի պահանջներից ելնելով՝ Դուք տեղեկացվում եք դատարան չներկայանալու կամ չներկայանալու պատճառների մասին դատարանին չհայտնելու հետևանքների մասին, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 146-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` այն է.
Դատական նիստին դատավարության մասնակիցներից որևէ մեկի չներկայանալու դեպքում դատարանը, լսելով գործին մասնակցող անձանց կարծիքը, որոշում է կայացնում գործի քննությունը նրա բացակայությամբ շարունակելու կամ դատական նիստը հետաձգելու մասին, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ա. ՍՏԵՓԱՆՅԱՆ


Ո Ր Ո Շ Ե Ց

Թիվ ԱՐԱԴ1/1114/02/22 քաղաքացիական գործով սահմանել. ապացուցման ենթակա են հետևյալ փաստերը՝
Հայցվոր Լարիսա Համայակի Աբրահամյանի կողմից ենթակա են ապացուցման հետևյալ փաստերը՝
Հայցվորի կողմից ենթակա են ապացուցման՝
1.ՀՀ Արագածոտնի մարզ Գեղաձոր համայնք 8-րդ փողոցի 2-րդ փակուղի թիվ 2 հասցեում գտնվող անշարժ գույքը սեփականության իրավունքով Հայցվորին պատկանելու փաստը,
2. Հայցվորի՝ շահագրգիր անձ հանդիսանալու փաստը,
3. Վեճի առարկա կառույցը թիվ 1 կետում նշված գույքին հարող հատվածի ընդհանուր օգտագործման ճանապարհի (կադաստրային ծածկագիր 253-001) ստորգետնյա մասում գտնվելու փաստը,
4.Վեճի առարկա կառույցի ինքնակամ լինելու (նշված փաստը ենթակա է պարզման ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին կետի իրավակարգավորման համատեքստում), և արդյոք ինքնակամ կառույցը պահպանելը խախտում է դատարան դիմած շահագրգիռ անձի՝ տվյալ դեպքում Լարիսա Համայակի Աբրահամյանի որևէ իրավունք և օրենքով պահպանվող որևէ շահ:
Ապացույցների և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդությունների ներկայացման ժամկետ սահմանել մինչև 22.01.2024 թվականը:
Սույն որոշումը ենթակա չէ բողոքարկման:


ԴԱՏԱՎՈՐ՝ Գ.ՄԻՆԱՍՅԱՆ



Հասցե` ՀՀ, Արագածոտնի մարզ, ք.Ապարան, Գայի 11

Հեռ..` 025224381

Էլ. փոստ`