Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԵԴ/57244/02/21 քաղաքացիական գործով դատական ծանուցում

21.12.2023

Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Պատասխանող՝ Տիգրան Սասունիկի Խաչատրյանին
/ՀՀ, ք.Երևան, Այգեստան 2 փողոց, 16/

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի /դատավոր Ա.Վարդանյան/ վարույթում է գտնվում ըստ հայցի հարկադիր կատարումն ապահովող ծառայության ընդդեմ Տիգրան Սասունիկի Խաչատրյանի՝ 4000 ՀՀ դրամ՝ որպես ոչ իրավաչափ վարչարարությամբ պատճառված վնասի հատուցման արդյունքում հետադարձ պահանջի իրավունքով բռնագանձման ենթակա գումարի բռնագանձման պահանջի մասին թիվ ԵԴ/57244/02/21 քաղաքացիական գործը:

2023թ. դեկտեմբերի 12-ին, ժամը 15:45-ին կայացած նախնական դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 2024թ. հունիսի 20-ին, ժամը 14:45-ին (ՀՀ, ք.Երևան, Հալաբյան 41ա, 11-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 7), և Դուք նշված օրը և ժամին, անձը հաստատող փաստաթղթով և դրա պատճենով կանչվում եք դատարան վերոհիշյալ քաղաքացիական գործով՝ որպես պատասխանող:

Միաժամանակ, տեղեկացվում եք, որ դատարանը 2023թ. դեկտեմբերի 12-ին կայացրել է հայցի առարկայի փոփոխությունը թույլատրելու մասին որոշում:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ հայցի առարկան և հիմքը կամ դրանցից յուրաքանչյուրը փոփոխելու վերաբերյալ հայցվորի միջնորդությունը բավարարելու դեպքում առաջին ատյանի դատարանը նախնական դատական նիստում պատասխանողին տրամադրում է ոչ պակաս, քան մեկշաբաթյա ժամկետ՝ փոփոխված հայցադիմումի վերաբերյալ հայցադիմումի պատասխան ներկայացնելու համար

Այս առումով, դատարանը Ձեզ տրամադրում է մեկշաբաթյա ժամկետ սկսած սույն որոշումը ստանալու օրվանից՝ փոփոխված հայցադիմումի վերաբերյալ հայցադիմումի պատասխան ներկայացնելու համար:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ ԱՆՈՒՇ ՓԻԼՈՅԱՆ

Հասցե` ՀՀ, ք.Երևան, Հալաբյան 41ա

Հեռ..` (+37410) 511-813 ( ներքին՝ 424)

Էլ. փոստ`