Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԵԴ2/38594/02/23

22.12.2023

Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 97-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերի համաձայն՝ հայցադիմումը (դիմումը) վարույթ ընդունելու մասին որոշումը, գործին մասնակցող անձ ներգրավելու որոշումը կամ դատական ծանուցագիրն ստանալու

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ք. Երևան, Հր.Ներսիսյան 10, հեռ.` (010) 20-97-01, www.court.am

Գործ ԵԴ2/38594/02/23
<<19>> դեկտեմբերի 2023թ.

Հ Ր Ա Պ Ա Ր Ա Կ Ա Յ Ի Ն Ծ Ա Ն ՈՒ Ց ՈՒ Մ

Պատասխանող՝ Էդգար Արայի Մկրտչյանին
/ք.Երևան, Ավան, Նարեկացի փող., 32 շ., 2 բն./

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (դատավոր՝ Արթուր Ստեփանյան) 28.11.2023թ. որոշմամբ վարույթ է ընդունվել <<Յուքոմ>> ՓԲ ընկերության ընդդեմ Էդգար Արայի Մկրտչյան՝ գումար բռնագանձելու պահանջի մասին հայցադիմումը և եզրափակիչ դատական ակտի հրապարակման օր է նշանակվել 20.03.2024թ.: Նշված որոշումը օրենքով սահմանված կարգով և ժամկետներում ուղարկվել է Ձեզ:
Տեղեկացվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավարական փաստաթղթերը՝ դրանց ծանոթանալու նպատակով, դեպոնացված են ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանում (Արաբկիր նստավայր՝ ք. Երևան, Հր.Ներսիսյան 10):
Միաժամանակ պարզաբանվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 299-րդ հոդվածի համաձայն՝
1. Գործին մասնակցող անձանց միջնորդությունները, ինչպես նաև նրանց պահանջների և առարկությունների հիմքում ընկած փաստերը հիմնավորող ապացույցները կարող են ներկայացվել պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ դատարանի որոշումն ստանալու օրվանից ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում:
2. Պարզեցված վարույթի շրջանակներում հակընդդեմ հայց կարող է ներկայացվել պարզեցված վարույթ կիրառելու մասին դատարանի որոշումն ստանալու օրվանից երկշաբաթյա ժամկետում:
3. Ելնելով գործի առանձնահատկություններից՝ գործին մասնակցող անձի միջնորդությամբ սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված ժամկետները կարող են երկարաձգվել դատարանի որոշմամբ:
4. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված ժամկետների խախտմամբ ներկայացված դատավարական փաստաթղթերը և ապացույցները դատարանի որոշմամբ վերադարձվում են դրանք ներկայացնող անձանց, բացառությամբ այն դեպքի, երբ դատարանը բավարարում է բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Կ. ԴԱՎԻԹՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Հր. Ներսիսյան 10, թիվ 4 դահլիճ

Հեռ..` (010)-20-97-01

Էլ. փոստ`