Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ ՎԴ/6222/05/21 վարչական գործով

22.12.2023

Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

պատասխանող՝ ՀՀ կենտրոնական բժշկական հանձնաժողովին
/ք. Երևան, Բագրևանդի 5/


Դուք հրավիրվում եք Հայաստանի Հանրապետության վարչական դատարան որպես պատասխանող վարչական գործով ըստ հայցի Հայկ Շահբազյանի ընդդեմ ՀՀ կենտրոնական բժշկական հանձնաժողովի և ՀՀ կառավարության՝ 28.03.2021 թվականի թիվ 35-167/6723 եզրակացությունն անվավեր ճանաչելու պահանջի մասին:
Նշված գործով նախնական դատական նիստը տեղի կունենա 2024թ. մարտի 06-ին՝ ժամը 14:30-ին, ՀՀ վարչական դատարանի շենքում (հասցեն՝ ք. Երևան, Գ. Նժդեհի 23, դատական նիստերի դահլիճ №2):
Միաժամանակ տեղեկացվում եք, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 89-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատական նիստի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալու դեպքում նախնական դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ։
Կից Ձեզ է ուղարկվում ՀՀ վարչական դատարանի «Երկրորդ պատասխանող ներգրավելու մասին» 21.11.2023թ. որոշումը:


/Անհրաժեշտ է ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթերով/։



Դատավոր Ե. Առաքելյանի օգնական՝ Թ. Նահապետյան











Վարչական գործ թիվ ՎԴ/6222/05/21


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ԵՐԿՐՈՐԴ ՊԱՏԱՍԽԱՆՈՂ ՆԵՐԳՐԱՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

21 նոյեմբերի 2023թ. ք.Երևան


Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը՝ դատավոր Ելենա Առաքելյան, քննարկելով երկրորդ պատասխանող ներգրավելու մասին հարցը,

ՊԱՐԶԵՑ

ՀՀ վարչական դատարանի վարույթում է գտնվում վարչական գործն ըստ հայցի Հայկ Շահբազյանի ընդդեմ ՀՀ կենտրոնական բժշկական հանձնաժողովի՝ 28.03.2021 թվականի թիվ 35-167/6723 եզրակացությունն անվավեր ճանաչելու պահանջի մասին:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն՝ գործի քննության նախապատրաստման կամ դատաքննության ընթացքում հայցվորի միջնորդությամբ կամ նրա համաձայնությամբ դատարանը փոխարինում է պատասխանողին։ Եթե դատարանը հանգում է այն համոզման, որ հայցը ներկայացվել է ոչ այն պատասխանողի դեմ, որը պետք է պատասխանի ըստ հայցի, ապա դատարանը կարող է հայցվորի համաձայնությամբ ոչ պատշաճ պատասխանողին փոխարինել պատշաճ պատասխանողով։ Եթե հայցվորը համաձայն չէ պատասխանողին փոխարինելուն, ապա դատարանը կարող է այդ անձին ներգրավել որպես երկրորդ պատասխանող։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 16-րդ հոդվածի համաձայն՝ պատասխանողն այն վարչական մարմինն է, պաշտոնատար անձը, ֆիզիկական կամ իրավաբանական անձը, որի դեմ հայց է ներկայացվել վարչական դատարան։
ՀՀ վարչական դատարանի կողմից 24.05.2023թ. հայցվոր Հայկ Շահբազյանի ներկայացուցիչ Ազատ Շահբազյանին ուղղված թիվ 22087 գրությամբ նշվել է, որ «ՀՀ կառավարության 12.04.2018թ. թիվ 405-Ն որոշման 1-ին կետի համաձայն՝ սահմանվել է քաղաքացու առողջական վիճակի հետազոտման և բժշկական փորձաքննության կարգը, հետազոտում և բժշկական փորձաքննություն իրականացնող մարմինները, դրանց գործունեության, ինչպես նաև հետազոտման և փորձաքննության ուղեգրման կարգերը, փորձաքննության եզրակացությունների ձևերը՝ համաձայն թիվ 1 հավելվածի: Հավելված 1-ի 13-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն՝ Քաղաքացիների բժշկական փորձաքննություն իրականացնող մարմիններն են՝ կենտրոնական բժշկական հանձնաժողով (արտահաստիքային):
Հավելված 1-ի 19-րդ կետի համաձայն` ԿԲՀ-ն բժշկական փորձաքննության մարմին է, որի անհատական կազմը հաստատվում է պարտադիր զինվորական ծառայության զորակոչը հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: ԿԲՀ-ի կազմում ընդգրկվում են հանձնաժողովի նախագահը, տեղակալը (բժիշկ), անդամները՝ թերապևտ, սրտաբան, վիրաբույժ, վնասվածքաբան, նյարդաբան, հոգեբույժ, ակնաբույժ, մաշկաբան, օտոլարինգոլոգ (ՀՀ առողջապահության նախարարի ներկայացրած թեկնածուն), համակարգչային օպերատոր ու քարտուղար: ԿԲՀ-ն բժշկական փորձաքննության ղեկավար մարմին է և հաշվետու է ՀՀ պաշտպանության նախարարին: ԿԲՀ-ի անդամ չի կարող նշանակվել սույն կարգով սահմանված այլ բժշկական կամ ռազմաբժշկական հանձնաժողովի անդամ նշանակված անձը:
Հավելված 1-ի 20-րդ կետի համաձայն՝ ԿԲՀ-ի գործառույթներն են՝
1) զինվորական կոմիսարիատներում նախնական բժշկական հետազոտում և փորձաքննություն անցած զորակոչիկներին փորձաքննության ենթարկելը.
(...)
4) զորակոչիկների բժշկական փորձաքննության արդյունքներով եզրակացություն կայացնելը` անհրաժեշտության դեպքում եզրակացության կայացման համար մասնագիտական կարծիք ստանալու նպատակով դիմելով ՀՀ առողջապահության նախարարության խորհրդատուներին:
Վերոգրյալ իրավանորմերի վերլուծությունից պարզ է դառնում, որ զորակոչիկների բժշկական փորձաքննության արդյունքներով եզրակացություն կայացնելը կենտրոնական բժշկական հանձնաժողովի գործառույթներից է, իսկ կենտրոնական բժշկական հանձնաժողովը արտահաստիքային մարմին է, որի կազմը հաստատվում է պարտադիր զինվորական ծառայության զորակոչը հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ, այլ կերպ ասած գործում է զորակոչի ժամանակ: Ելնելով վերոգրյալից՝ դատարանը գտնում է, որ սույն վարչական գործով պատշաճ պատասխանող է հանդիսանում ՀՀ կառավարությունը:»:
Ելնելով վերոգրյալից դատարանն առաջարկել է գրությունը ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում, դատարանին ներկայացնել դիրքորոշում ոչ պատշաճ պատասխանողին պատշաճ պատասխանողով փոխարինելու մասին:
Համաձայն թիվ ALO109619430AM ստացման/հանձնման/վճարման/գրանցման ծանուցագրի թիվ 22087 գրությունը հայցվոր հայցվոր Հայկ Շահբազյանի ներկայացուցիչ Ազատ Շահբազյանի կողմից ստացվել է 31.05.2023թ., որի վերաբերյալ որևէ դիրքորոշում դատարան չի ներկայացվել:
Հաշվի առնելով, որ հայցը ներկայացվել է ոչ այն պատասխանողի դեմ, որը պետք է պատասխանի ըստ հայցի, ինչպես նաև այն հանգամանքը, որ հայցվորը սահմանված ժամկետում չի ներկայացրել համաձայնություն, դատարանը եզրակացրեց, որ սույն վարչական գործով ՀՀ կառավարությանը անհրաժեշտ է ներգրավել որպես երկրորդ պատասխանող։
Վերոգրյալի հիման վրա, ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածով, 127-րդ հոդվածի 10-րդ մասով և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 199-րդ և 200-րդ հոդվածներով՝ ՀՀ վարչական դատարանը


ՈՐՈՇԵՑ

1. Թիվ ՎԴ/6222/05/21 վարչական գործով ՀՀ կառավարությանը ներգրավել որպես երկրորդ պատասխանող։
2. Որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման։


ԴԱՏԱՎՈՐ ԵԼԵՆԱ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հասցե` Գարեգին Նժդեհի փող., 23 շենք

Հեռ..` +374-10-49-48-07(260)

Էլ. փոստ`