Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԱՐԱԴ/3549/02/23 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

22.12.2023

Հայտատու` Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս




ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ


Գործ թիվ ԱՐԱԴ/3549/02/23
22․12․2023
Արմեն Գարեգինի Խաչատրյան
ՀՀ, Արագածոտնի մարզ, Կոշ, 14 փ, 1 տ

ՈՐՈՇՈՒՄ
ԱՐԱԳԱՑՎԱԾ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի առաջին ատյանի
ընդհանուր իրավասության դատարանը

նախագահությամբ՝ դատավոր Զ․ Մկրտչյանի
քարտուղարությամբ՝ Է․ Օհանյանի
մասնակցությամբ
Հայցվորի ներկայացուցիչ՝ Ա․ Ներսիսյանի

13 դեկտեմբերի 2023թ. ք. Աշտարակ
դռնբաց դատական նիստում քննելով ըստ հայցի Քնարիկ Աշոտի Գրիգորյանի (այսուհետ նաև՝ Հայցվոր) ընդդեմ Արմեն Գարեգինի Խաչատրյանի (այսուհետ՝ նաև Պատասխանող)՝ ամուսնալուծության պահանջի մասին, քաղաքացիական գործով արագացված դատաքննություն կիրառելու հարցը,

ՊԱՐԶԵՑ

18․08․2023 թվականին Քնարիկ Աշոտի Գրիգորյանը հայցադիմում է ներկայացրել ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Արմեն Գարեգինի Խաչատրյանի՝ ամուսնալուծության պահանջի մասին, որը նույն օրը մակագրվել է դատավոր Զ․ Մկրտչյանին (այսուհետ՝ Դատարան): Հայցադիմումը՝ կից փաստաթղթերով Դատարանին հանձնվել են 21․08․2023 թվականին:
Դատարանի 30․08․2023 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ, իսկ Պատասխանող(ներ)ն այն ստացել է (են) (փաստաթղթերը համարվել է հանձնված) 31․10․2023 թվականին (ընդ որում, մի քանի պատասխանողների դեպքում հիմք է ընդունվում վերջին պատասխանողի ստացման և (կամ) հանձնման ամսաթիվը)։
Դատարանի 15.11.2023 թվականի որոշմամբ հրավիրվել է նախնական դատական նիստ:
Պատասխանողը դատական նիստերին չի ներկայացել։
Դատարանը, գտնում է, որ սույն գործով չկա գործին մասնակցող անձանց, վկաներին, փորձագետին կամ մասնագետին հարցաքննելու, ապացույցը գտնվելու վայրում հետազոտելու կամ դատական հանձնարարություններ տալու անհրաժեշտություն, բացակայում է գործի շրջանակներում նախապատրաստական դատավարական գործողություն կատարելու անհրաժեշտություն և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 42-րդ գլխի կանոններով, արձանագրային որոշել է կիրառել արագացված դատաքննություն և անցնել եզրափակիչ դատական ակտի կայացմանը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 303-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ գործին մասնակցող անձանց, վկաներին, փորձագետին կամ մասնագետին հարցաքննելու, ապացույցը գտնվելու վայրում հետազոտելու կամ դատական հանձնարարություններ տալու անհրաժեշտության բացակայության դեպքում առաջին ատյանի դատարանն իրավունք ունի կիրառելու արագացված դատաքննություն, եթե ներկայացվել է ամուսնալուծության և (կամ) ալիմենտ բռնագանձելու վերաբերյալ պահանջ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 304-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ արագացված դատաքննություն կիրառելու մասին դատարանը կայացնում է որոշում:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ արագացված դատաքննություն կիրառելու մասին որոշումը կարող է կայացվել գործի քննության ցանկացած պահի, սակայն ոչ շուտ, քան պատասխանողի կողմից հայցադիմումի պատասխան ներկայացնելը, իսկ այն չներկայացվելու դեպքում` պատասխան ուղարկելու համար նախատեսված ժամկետի ավարտը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 305-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ արագացված դատաքննություն կիրառելու մասին որոշման կայացման պահից առաջին ատյանի դատարանն անցնում է եզրափակիչ դատական ակտի կայացմանը:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ եզրափակիչ դատական ակտը պետք է հրապարակվի ոչ ուշ, քան արագացված դատաքննություն կիրառելու մասին որոշման կայացման օրվանից 15 օրյա ժամկետում:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ եզրափակիչ դատական ակտի հրապարակման ժամանակը և վայրը նշվում են արագացված դատաքննություն կիրառելու մասին որոշման մեջ:
Նախնական դատական նիստերի ընթացքում Դատարանը պարզել է հայցի հիմքը և առարկան։ Պատասխանողը հայցադիմումի պատասխան, հակընդդեմ հայց կամ որևէ դիրքորոշում չի ներկայացրել։
Հիմք ընդունելով վերոգրյալը, Դատարանը գտնում է, որ սույն քաղաքացիական գործով անհրաժեշտ է կիրառել արագացված դատաքննություն և անցնել եզրափակիչ դատական ակտի կայացմանը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ, 17-րդ, 199-րդ, 200-րդ, 303-րդ, 304-րդ և 305-րդ հոդվածներով՝ Դատարանը

ՈՐՈՇԵՑ

1. Ըստ հայցի Քնարիկ Աշոտի Գրիգորյանի ընդդեմ Արմեն Գարեգինի Խաչատրյանի՝ ամուսնալուծության պահանջի մասին, թիվ ԱՐԱԴ/3549/02/23 քաղաքացիական գործով կիրառել արագացված դատաքննություն:
2. Եզրափակիչ դատական ակտը հրապարակել 2023 թվականի դեկտեմբերի 29-ին՝ դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով:

Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:


ԴԱՏԱՎՈՐ՝ Զ. ՄԿՐՏՉՅԱՆ

Հասցե` ՀՀ ք․ Աշտարակ, Տ․ Մեծի 65

Հեռ..` 0203235758

Էլ. փոստ`