Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԹԻՎ ԵԴ/32204/02/22 ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԾԱՆՈՒՑՈՒՄ

22.12.2023

Հայտատու` Երանա քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ, 99-րդ հոդվածներ

ՊԱՏԱՍԽԱՆՈՂ՝ ԱՍՅԱ ԱՎԵՏԻՍԻ ՔԱԼԱՆԹԱՐՅԱՆԻՆ
/ՀՀ, ք.Երևան, Չարենցի փողոց, 53 շենք, բնակարան 9/

Տեղեկացվում եք, ըստ հայցի Հովիկ Հակոբի Հակոբյանի, Աննա Հակոբի Հակոբյանի (ներկայացուցիչ՝ Մ. Հովհաննիսյան) ընդդեմ Ֆիալկա Ավետիսի Քալանթարյանի, Ասյա Ավետիսի Քալանթարյանի, Անահիտ Կառլենի Բարսեղյանի, Աննա Արտաշեսի Ավետիսյանի, Դավիթ Խաչատրյանի, Գոհար Նորիկի Քոչարյանի, Գարեգին Արթուրի Քոչարյանի, Միլենա Արթուրի Քոչարյանի, երրորդ անձ ՀՀ կադաստրի կոմիտեի՝ բաժնեմասն առանձնացնելու պահանջի մասին թիվ ԵԴ/32204/02/22 քաղաքացիական գործով նախնական դատական նիստը նշանակվել է 02.04.2024 թվականին՝ ժամը 15:30-ին (հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մովսես Խորենացի 162ա, թիվ 3 դատական նիստերի դահլիճ):
Միաժամանակ տեղեկացվում եք, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրի 147-րդ հոդվածի համաձայն՝
1. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
2. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ:
3. Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Անհրաժեշտ է դատարան ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ այն դեպքերում, երբ, սույն օրենսգրքի համաձայն, դատավարական ժամկետի հաշվարկն սկսվում է դատավարական ժամկետի հաշվարկն սկսվում է դատավարական փաստաթուղթն ստանալու օրվանից, և դատավարության մասնակիցը հրաժարվել է ստանալ դատավարական փաստաթուղթը, կամ դատարանին հայտնի հասցեով ուղարկված դատավարական փաստաթուղթը վերադարձվել է, կամ ուղարկելու օրվանից երկշաբաթյա ժամկետում դատարանը չի ստացել այն ստանալու մասին անդորրագիրը, կամ դատավարության մասնակցի հասցեն անհայտ է, ապա դատարանը սույն օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված գործողությունները կատարելու հետ միաժամանակ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրում է հրապարակային ծանուցում, որ նշված դատավարական փաստաթղթերը դեպոնացված են առաջին ատյանի դատարանում` դրանց ծանոթանալու նպատակով: Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ յոթերորդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված):

Հասցե` ՀՀ, քաղաք Երևան, Մ. Խորենացի 162ա

Հեռ..` +37410576784

Էլ. փոստ`