Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԿԴ/2647/02/15 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

25.12.2023

Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության 95-րդ հոդված

Քաղաքացիական գործ
ԵԿԴ/2647/02/15

Հայցվոր՝ Հայկաս-Իկե Ղուկասի Հովանեսսյանին
Հասցե՝ ՀՀ, ք.Երևան, Երզնկյան փող., 2 շենք, բն. 23

Դատավոր Ա.Շիլաջյանի վարույթում է քննվում թիվ ԵԿԴ/2647/02/15 քաղաքացիական գործն ըստ հայցի՝ Հայկաս-Իկե Ղուկասի Հովանեսսյանի և Ալիս-Ալմաս Հայկի Հովանեսսյանի ընդդեմ Գագիկ Գևորգի Պապոյանի և Կենտրոն նոտարական տարածքի նախկին նոտար Ալվարդ Մելքոնյանի՝ հանցագործության հետևանքով պատճառված նյութական վնասի փոխհատուցման պահանջի մասին։
Տեղեկացվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն`գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա: Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ: Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1–ին կետի 11–րդ մասի համաձայն` առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
Դատարան անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով, իսկ դատարանին տեղեկություններ հաղորդել և դատավարական փաստաթղթեր ուղարկել կարող եք նաև a.shilajyan@court.am էլեկտրոնային հասցեով:
Դատական նիստը նշանակվել է 06.03.2024թ., ժամը 12:30-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Արաբկիր նստավայրում:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ Ա.ՎԱՐԴԱՆՅԱՆ

Հասցե` Հրաչյա Ներսիսյան 10

Հեռ..` 10287100

Էլ. փոստ`