Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԵԴ/42638/02/19 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

25.12.2023

Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն

Սիրեկան Վարդանյան
/Ք. Երևան,Էրեբունի փ.,120/

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը`
Նախագահող դատավոր Գ. Մազմանյան
Ձեզ հրավիրում է որպես պատասխանող անձնագրով ներկայանալու Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` Էրեբունու նստավայր
ք.Երևան, Մ.Խորենացի 162ա հասցեով
2024թ. մարտի 27-ին ժամը 15.40-ին:

Ըստ հայցի Արայիկ Գարեգինի Հովսեփյանի ընդդեմ «Պատահարների փորձագիտական կենտրոն» ՍՊԸ-ի, «Ինգո Արմենիա» ԱՓԲԸ-ի, երրորդ անձ` Սիրեկան Վահանի Վարդանյանի` փորձաքննության արդյունքներն անվավեր ճանաչելու և որպես հետևանք պատահարի առաջացման պատճառը հաստատելու պահանջի մասին:

ԸՍՏ ՀՐԱՎԵՐԻ ՉՆԵՐԿԱՅԱՆԱԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ


Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված պատասխանողի կամ հայցվորի չներկայանալու դեպքում, ՀՀ քաղ. դատ. օր-ի 118-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` դատարանը կարող է գործը քննել նրանց բացակայությամբ:

Հասցե` ք. Երևան, Մ. Խորենացի 162Ա

Հեռ..` 01-57-66-45

Էլ. փոստ`