Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Հա․ ԵԱԴԴ/1018/02/11 քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերը Դատարանում դեպոնացված լինելու վերաբերյալ ծանուցում

25.12.2023

Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան (Էրեբունի նստավայր)
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ և 99-րդ հոդված

Հա. ԵԱԴԴ/1018/02/11 քաղաքացիական գործով
Մկրտիչ Մնացականի Տիտոյանին
/Հասցե՝ ՌԴ, ք․Մոսկվա, Ստրոիտելների փողոց 5 շենք, 5-րդ մասնաշենք, բնակարան 33/


ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ


Հարգելի դատավարության մասնակից(ներ)

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (այսուհետ նաև՝ Դատարան) վարույթում է գտնվում գտնվում ըստ հայցի Վաղարշակ Ջոհն Վիլլիի Օհանյանի, Էլեն Վաղարշակի Օհանյանի ընդդեմ ԼՂՀ Քաշաթաղ նոտարական տարածքի նոտար Սերգեյ Թասալյանի, Աջափնյակ նոտարական տարածքի նոտար Մարինե Մարինոսյանի, Զառա Օհանյանի, Գուարի Ինջիրկուշյանի, Մկրտիչ Տիտոյանի, երրորդ անձինք Տիգրան Հովակիմյանի, Վիլլի Օհանյանի, Զոյա Վիլիի Օհանյանի, Էլզա Բաղդասարյանի` լիազորագրերն առոչինչ ճանաչելու, բնակարանի առուվաճառքի պայմանագրերն անվավեր ճանաչելու, սեփականության իրավունքի գրանցումը վերացնելու և նախկին գրանցումը վերականգնելու պահանջների մասին, և ըստ հակընդդեմ հայցի Մկրտիչ Տիտոյանի ընդդեմ Վիլլի Օհանյանի, Զոյա Օհանյանի, Զառա Օհանյանի, Էլզա Բաղդասարյանի, Վաղարշակ Ջոհն Վիլլիի Օհանյանի, Էլեն Օհանյանի` բնակարանից վտարելու պահանջի մասին, և ըստ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ ներկայացնող երրորդ անձ Տիգրան Հովակիմյանի հայցի ընդդեմ ԼՂՀ Քաշաթաղ նոտարական տարածքի նոտար Սերգեյ Թասալյանի, Աջափնյակ նոտարական տարածքի նոտար Մարինե Մարինոսյանի, Զառա Օհանյանի, Գուարի Ինջիրկուշյանի, Մկրտիչ Տիտոյանի, Վիլլի Օհանյանի, Զոյա Օհանյանի, Էլզա Բաղդասարյանի, երրորդ անձինք Վաղարշակ Ջոհն Վիլլիի Օհանյանի, Էլեն Վաղարշակի Օհանյանի` լիազորագրերն առոչինչ ճանաչելու, բնակարանի առուվաճառքի պայմանագրերն անվավեր ճանաչելու, սեփականության իրավունքի գրանցումը վերացնելու և նախկին գրանցումը վերականգնելու պահանջների մասին հա. ԵԱԴԴ/1018/02/11 քաղաքացիական գործը:
Միաժամանակ ծանուցվում եք առ այն, որ վերոհիշյալ քաղաքացիական գործով նախնական դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 05․03․2024 թվականին, ժամը՝ 14։00-ին ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Էրեբունու նստավայրի (հասցե` ՀՀ, ք.Երևան, Մ.Խորենացի 162Ա) դատական նիստերի թիվ 7 դահլիճում:
Վերոհիշյալ քաղաքացիական գործով` որպես դատավարության մասնակից, նշված օրը և ժամին վերոնշյալ դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ․
- ֆիզիկական անձի դեպքում՝ անձը հաստատող վավեր փաստաթղթով և դրանց պատճեններով,
- իրավաբանական անձի դեպքում՝ իրավաբանական անձի ներկայացուցիչ հանդիսանալու փաստը հիմնավորող վավեր փաստաթղթերով և դրանց պատճեններով,
- որպես գործին մասնակցող անձի ներկայացուցիչ հանդես գալու դեպքում՝ անձը և պատշաճ լիազորությունները հավաստող փաստաթղթերով և դրանց պատճեններով:
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված դատավարության մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:
Սույն քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերը դեպոնացված են դատարանում, որոնց կարող եք ծանոթանալ տեղում:
Դատարանը պարզաբանում է նաև, որ համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգքրի 180-րդ հոդվածի՝ Առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` (…)
11) ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:

Դատավոր Ա. Օհանյանի օգնական` Ն. ՂԱԶԱՐՅԱՆ

Հասցե` ՀՀ, ք․Երևան․ Մ․Խորենացու 162Ա

Հեռ..` +37410576784

Էլ. փոստ`