Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՍՆԴ/0046/02/21 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

25.12.2023

Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության 95-րդ հոդված

Քաղաքացիական գործ
ՍՆԴ/0046/02/21
Երրորդ անձ՝ Գագիկ Արսենի Գրիգորյանին
Հասցե՝ ՀՀ, ք.Երևան, Բագրատունյաց 14 շենք, բն. 77

Դատավոր Ա.Շիլաջյանի վարույթում է քննվում թիվ ՍՆԴ/0046/02/21 քաղաքացիական գործն ըստ հայցի Գոհարիկ Պարգևի Մինասյանի հայցը ընդդեմ Օվսաննա Սարգսյանի, երրորդ անձ՝ Իգոր Մանդելի սնանկության գործով կառավարիչ Արսեն Չիտչյանի, Գագիկ Արսենի Գրիգորյանի՝ Իգոր Մանդելի սնանկության թիվ ԵԱՔԴ/0009/04/16 գործով Շենգավիթ-Ա ՍՊ ընկերության 50․4 տոկոս բաժնեմասի՝ որպես լոտի, վերաբերյալ 04․04․2017 թվականին կայացած աճուրդն անվավեր ճանաչելու, որպես դրանից հանգող հետևանք՝ հաղթող անձի՝ Օվսաննա Գարուշի Սարգսյանի հետ կնքված բաժնեմասի առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու, պայմանագիր (գործարքի) անվավերության հետևանքներ կիրառելու պահանջների մասին:
Տեղեկացվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն`գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա: Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ: Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1–ին կետի 11–րդ մասի համաձայն` առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
Դատարան անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով, իսկ դատարանին տեղեկություններ հաղորդել և դատավարական փաստաթղթեր ուղարկել կարող եք նաև a.shilajyan@court.am էլեկտրոնային հասցեով:
Դատական նիստը նշանակվել է 29.01.2024թ., ժամը 16:40-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Արաբկիր նստավայրում, 9-րդ նիստերի դահլիճում:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ Ա․ՎԱՐԴԱՆՅԱՆ

Հասցե` Հրաչյա Ներսիսյան 10

Հեռ..` 10287100

Էլ. փոստ`