Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԹԻՎ ԵԴ2/28081/02/23 ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ՕՐՎԱ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԾԱՆՈՒՑՈՒՄ

28.12.2023

Հայտատու` Երանա քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ, 99-րդ հոդվածներ

ՊԱՏԱՍԽԱՆՈՂ՝ ԳԱՅԱՆԵ ՎԼԱԴԻՄԻՐԻ ՂԱԶԱՐՅԱՆԻՆ
/ՀՀ, ք. Երևան, Խանջյան1-ին նրբանցք, 10/5 բնակելի տուն/

Տեղեկացվում եք, որ ըստ հայցի «Զեյթուն Քոնսթրաքշն» ՍՊ ընկերության (տնօրեն՝ Դավիթ Չոբանյան) ընդդեմ Անժելա Գևորգի Աղաջանյանի, Աննա Արտակի Ավինյանի, Գայանե Վլադիմիրի Ղազարյանին, Լևոն Արտակի Ավինյանին՝ հանրության գերակա շահերի ապահովման նպատակով Անժելա Գևորգի Աղաջանյանի, Աննա Արտակի Ավինյանի, Գայանե Վլադիմիրի Ղազարյանի և Լևոն Արտակի Ավինյանի սեփականության իրավունքով պատկանող ք․Երևան, Խանջյան փողոցի 1-ին նրբանցք 10/5 բնակելի տան օտարման, որպես իրավական հետևանքներ Անժելա Գևորգի Աղաջանյանի, Աննա Արտակի Ավինյանի, Գայանե Վլադիմիրի Ղազարյանի, Լևոն Արտակի Ավինյանի սեփականության իրավունքի դադարեցման, դրա նկատմամբ «Զեյթուն Քոնսթաքշն» ՍՊԸ-ի սեփականության իրավունքի ճանաչման և անշարժ գույքը «Զեյթուն Քոնսթաքշն» ՍՊԸ-ին հանձնելու պահանջի մասին թիվ ԵԴ2/28081/02/23 քաղաքացիական գործը ընդունվել է վարույթ:
Միաժամանակ տեղեկացվում եք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 299-րդ համաձայն՝
1. Գործին մասնակցող անձանց նյութաիրավական պահանջների և առարկությունների հիմքում ընկած փաստերը և դրանք հիմնավորող ապացույցները, ինչպես նաև միջնորդությունները պետք է ներկայացվեն գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին դատարանի որոշումն ստանալու օրվանից ոչ ուշ, քան երկշաբաթյա ժամկետում: Ելնելով գործի առանձնահատկություններից՝ գործին մասնակցող անձի միջնորդությամբ նշված ժամկետը կարող է երկարաձգվել դատարանի որոշմամբ:
2. Պարզեցված վարույթի շրջանակներում հակընդդեմ հայց կարող է ներկայացվել սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետում:
3. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետների խախտմամբ վկայակոչված փաստերը հաշվի չեն առնվում, իսկ դատավարական փաստաթղթերը և ապացույցները դատարանի որոշմամբ վերադարձվում են դրանք ներկայացնող անձանց, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք վկայակոչողը (ներկայացնողը) հիմնավորում է սահմանված ժամկետում տվյալ փաստը վկայակոչելու, դատավարական փաստաթուղթը կամ ապացույցը ներկայացնելու անհնարինությունը՝ իրենից անկախ պատճառներով:
4. Գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին դատարանի որոշումը կայացվելու պահից հայցի առարկան կամ հիմքը փոփոխել չի թույլատրվում::
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝
1. Գործի քննությունը պարզեցված վարույթի կարգով իրականացվում է առանց դատական նիստ հրավիրելու, բացառությամբ այն դեպքերի, երբ՝
1) դատարանը եկել է եզրահանգման, որ անհրաժեշտ է գործին մասնակցող անձանցից ստանալ պարզաբանումներ գործի լուծման համար նշանակություն ունեցող վկայակոչված հանգամանքների և գործում առկա ապացույցների վերաբերյալ.
2) ներկայացվել է հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդություն.
3) հայցվորը հրաժարվել է պահանջից.
4) կողմերը կնքել են հաշտության համաձայնություն:
Տեղեկացվում եք, որ թիվ ԵԴ2/28081/02/23 քաղաքացիական գործով հայցադիմումը և կից փաստաթղթերը, ինչպես նաև Դատարանի որոշում(ներ)ը դեպոնացված են Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Էրեբունու նստավայրում (հասցե՝ ՀՀ, քաղաք Երևան, Մովսես Խորենացու 162ա)՝ դրանց ծանոթանալու նպատակով:

Հասցե` ՀՀ, քաղաք Երևան, Մ. Խորենացի 162ա

Հեռ..` +37410576784

Էլ. փոստ`