թիվ ԱՐԱԴ/5192/02/23 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում` դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին
05.01.2024
Քաղաքացիական գործով երրորդ անձիք
Քրիստինե Ալբերտի Նազարյանին
Եղիշ Ալբերտի Նազարյանին
Ռուզան Ալբերտի Նազարյանին
Հասցե՝ ՀՀ Արագածոտնի մարզ, գ. Ղազարավան, 3 փ․, 2 փկղ․, տ․ 1/
ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քաղ. գործն ըստ հայցի ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի ընդդեմ Սաթենիկ Հարությունի Արշավիրյանի, Համլետ Ալբերտի Նազարյանի, երրորդ անձինք՝ Քրիստինե Ալբերտի Նազարյանի, Եղիշ Ալբերտի Նազարյանի, Ռուզան Ալբերտի Նազարյանի՝ ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող գույքից պարտապանների բաժիններն առանձնացնելու, իսկ անհնարինության դեպքում ամբողջ գույքը հրապարակային սակարությունների միջոցով վաճառելու և պարտապանների համապատասխան բաժինների վրա բռնագանձում տարածելու պահանջների մասին:
Քաղաքացիական գործը վարույթ ընդունելու մասին որոշումը կից գրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով ուղարկվել են նույն քաղաքացիական գործով երրորդ անձիք Քրիստինե Ալբերտի Նազարյանին,Եղիշ Ալբերտի Նազարյանին,Ռուզան Ալբերտի Նազարյանին ՀՀ Արագածոտնի մարզ, գ. Ղազարավան, 3 փ․, 2 փկղ․, տ․ 1/), սակայն ծրարը վերադարձվել է Դատարանին:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածով, Դուք տեղեկացվում եք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավարական փաստաթղթերը դեպոնացված են Դատարանի Ապարանի նստավայրում (ՀՀ, Արագածոտնի մարզ,ք.Ապարան Գայի 11)՝ դրանց ծանոթանալու նպատակով:
Ի գիտություն
Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 15-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված), իսկ անձը համարվում է պատշաճ ծանուցված:
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ա. ՍՏԵՓԱՆՅԱՆ
Հասցե` ՀՀ, Արագածոտնի մարզ, ք.Ապարան, Գայի 11
Հեռ..` 025224381
Էլ. փոստ`