Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/28402/02/22 քաղաքացիական գործով կայացված ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում-դատական ծանուցագիր

05.01.2024

Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված


ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ք.Երևան, Հր.Ներսիսյան 10, հեռ. (+37410) 24-01-61, www.court.am, գրասենյակի էլ. հասցե՝ civ.yerevan@court.am

Պատասխանող Մելիք Նորայրի Ստեփանյանին
/ՀՀ, ք.Երևան, Անդրանիկի փող., 125 շենք, բն. 42/

Ուղարկվում է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի` թիվ ԵԴ/28402/02/22 քաղաքացիական գործով կայացված ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը:

ԵԴ/28402/02/22
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՊԱՑՈՒՑՄԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՇԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

14.11.2023թ. ք.Երևան

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը, նախագահությամբ դատավոր Ռուբեն Բունիաթյանի, քարտուղարությամբ Մերի Ավետիսյանի, մասնակցությամբ հայցվոր Աննա Հայկի Հասրաթյանի ներկայացուցիչ Զարուհի Կարապետյանի, դռնբաց դատական նիստում քննելով թիվ ԵԴ/28402/02/22 քաղաքացիական գործն ըստ հայցի Աննա Հայկի Հասրաթյանի ընդդեմ Մելիք Նորայրի Ստեփանյանի՝ ալիմենտի չափի փոփոխման պահանջի մասին,

Պ Ա Ր Զ Ե Ց

Աննա Հայկի Հասրաթյանը 02.06.2022 թվականին հայց է ներկայացրել դատարան ընդդեմ Մելիք Նորայրի Ստեփանյանի՝ ալիմենտի չափի փոփոխման պահանջի մասին:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր՝ Մ.Հովակիմյան) 13.06.2022 թվականին որոշում է կայացրել հայցադիմումը վարույթ ընդունելու մասին:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր՝ Մ.Հովակիմյան) 28.02.2023 թվականին որոշում է կայացրել հայցի հիմքի և առարկայի փոփոխությունը թույլատրելու վերաբերյալ:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Մ.Հովակիմյանի՝ այլ դատարանում դատավոր նշանակվելու կապակցությամբ թիվ ԵԴ/28402/02/22 քաղաքացիական գործը 28.09.2023 թվականին մակագրվել է դատավոր Ռուբեն Բունիաթյանին:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 09.10.2023 թվականի որոշմամբ քաղաքացիական գործն ընդունվել է վարույթ և հրավիրվել է նախնական դատական նիստ:
Դատարան ներկայացված հայցադիմումով Աննա Հայկի Հասրաթյանը դատարանին խնդրել է փոփոխել Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 2015 թվականի նոյեմբերի 20-ի թիվ ԵՄԴ/1693/02/15 վճռով սահմանված կայուն դրամական գումարով ալիմենտի չափը՝ այն սահմանելով յուրաքանչյուր երեխայի համար ամսական 40.000 ՀՀ դրամի չափով՝ մինչև երեխաների չափահաս դառնալը, իսկ հայցի հիմքի և առարկայի փոփոխությունը թույլատրելու վերաբերյալ միջնորդությամբ՝ խնդրել է յուրաքանչյուր երեխայի համար ամսական 100.000 ՀՀ դրամի չափով՝ մինչև երեխաների չափահաս դառնալը:
ՀՀ ընտանեկան օրենսգրքի 107-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` եթե ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնության բացակայությամբ ալիմենտի չափը դատական կարգով որոշելուց հետո փոփոխվել է կողմերից մեկի գույքային և ընտանեկան դրությունը, ապա դատարանը կարող է յուրաքանչյուր կողմի պահանջով փոփոխել ալիմենտի սահմանված չափը կամ ալիմենտ վճարելու պարտավոր անձին ազատել դա վճարելուց։ Ալիմենտի չափը փոփոխելիս կամ դա վճարելուց ազատելիս դատարանը կարող է հաշվի առնել նաև կողմերի` ուշադրության արժանի շահերը։
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներից մեկով արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ ՀՀ ընտանեկան օրենսգրքի 107-րդ հոդվածի 1-ին մասի ուժով դատարանը յուրաքանչյուր գործով կողմի պահանջով ալիմենտի սահմանված չափը փոփոխելու կամ ալիմենտի վճարումից պարտավոր անձին ազատելու հարցը լուծելիս պետք է գնահատի և հաշվի առնի երկու կողմերի փաստացի գույքային և ընտանեկան դրությունը, ինչպես նաև ուշադրության արժանի այլ շահերը։ Մասնավորապես, դատարանը պետք է համեմատի ալիմենտի սահմանման դրությամբ ալիմենտ վճարելու պարտավոր անձի առկա և գործի քննության ժամանակ գոյություն ունեցող գույքային և ընտանեկան դրությունը, ինչպես նաև ուշադրության արժանի այլ շահերը (Տե՛ս, ըստ հայցի Անժիկ Բեգլարյանի ընդդեմ Սեդա Ավետիսյանի` ալիմենտի վճարումից ազատելու պահանջի մասին, թիվ ԵԷԴ/1013/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 25.06.2010 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատարանն ալիմենտի չափը նվազեցնելու կամ ավելացնելու դեպքում պարտավոր է հաշվի առնել ոչ միայն կողմերի ընտանեկան, այլ նաև նրանց գույքային դրության՝ վաստակի և (կամ) այլ եկամտի փոփոխությունը, որի ապացուցման պարտականությունը, ինչպես նաև չապացուցման դեպքում դրա բացասական հետևանքները պետք է կրի այդ փաստը վկայակոչած կողմը: Այսինքն՝ նշված հանգամանքներն ինքնուրույն ապացուցման ենթակա են (...) (տե՛ս, ըստ հայցի Արմեն Գրիգորյանի ընդդեմ Էլվիրա Գրիգորյանի` ալիմենտի չափը փոփոխելու պահանջի մասին, թիվ ԵԱՔԴ/0823/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.04.2011 թվականի որոշումը):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նույն օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հարցերը քննարկելուց հետո առաջին ատյանի դատարանը կայացնում է ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում:
Դատարանը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախնական դատական նիստի ընթացքում քննարկել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հարցերը, հետևաբար գտնում է, որ պետք է կայացնել որոշում ապացուցման պարտականությունը բաշխելու մասին:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ, 169-րդ, 199-րդ և 200-րդ հոդվածներով` դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Թիվ ԵԴ/28402/02/22 քաղաքացիական գործով հաջորդ նախնական դատական նիստը նշանակել 2024 թվականի փետրվարի 26-ին` ժամը «15:30»-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Արաբկիր նստավայրի վարչական շենքում (ՀՀ, ք. Երևան, Հրաչյա Ներսիսյան 10, դատական նիստերի դահլիճ` թիվ 7):
2. Թիվ ԵԴ/28402/02/22 քաղաքացիական գործով կայացնել ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում:
3. Ապացուցման պարտականությունը բաշխելու մասին սույն որոշմամբ սահմանել.
3.1. Հայցվորը պետք է ապացուցի հետևյալ փաստերը՝
ա) Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 2015թ. նոյեմբերի 20-ի թիվ ԵՄԴ/1693/02/15 վճռով սահմանված կայուն դրամական գումարով ալիմենտի չափի փոփոխման հիմքերի առկայության փաստը, մասնավորապես՝ ալիմենտի չափը թիվ ԵՄԴ/1693/02/15 վճռով որոշվելուց հետո Մելիք Նորայրի Ստեփանյանի գույքային և ընտանեկան դրությունը փոփոխված լինելու փաստը (Մելիք Նորայրի Ստեփանյանի գույքային և ընտանեկան դրությունը ալիմենտի սահմանման դրությամբ և սույն հայցադիմումի ներկայացման պահին)
բ) թիվ ԵՄԴ/1693/02/15 վճռով սահմանված ալիմենտի չափի փոփոխման հարցում այլ ուշադրության արժանի շահերի առկայության փաստը:
3.2. Պատասխանողը պետք է ապացուցի ներկայացված պահանջի մերժման հիմքերի առկայության փաստը:
4. Գործին մասնակցող անձանց կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու ժամկետ սահմանել մինչև 26.02.2024 թվականը:
5. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից:


ԴԱՏԱՎՈՐ Ռ.Մ.ԲՈՒՆԻԱԹՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Հր. Ներսիսյան 10

Հեռ..` +374 010 24-01-61

Էլ. փոստ`