Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ2/12973/02/23 քաղաքացիական գործով կայացված ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում-դատական ծանուցագիր

05.01.2024

Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված


ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ք.Երևան, Հր.Ներսիսյան 10, հեռ. (+37410) 24-01-61, www.court.am, գրասենյակի էլ. հասցե՝ civ.yerevan@court.am

Պատասխանող Տիգրան Ռուբենի Հունանյանին
ՀՀ, ք. Երևան, Ս.Զավարյան փողոց 29 շենք, բնակարան 20

Պատասխանող Տիգրան Ռուբենի Հունանյանին
ՀՀ, ք. Երևան, Ս.Զավարյան փողոց 29 շենք, բնակարան 16

Ուղարկվում է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի` թիվ ԵԴ2/12973/02/23 քաղաքացիական գործով ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը:

ԵԴ2/12973/02/23
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՊԱՑՈՒՑՄԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՇԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

04.12.2023թ. ք.Երևան
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը, նախագահությամբ դատավոր Ռուբեն Բունիաթյանի, քարտուղարությամբ Մերի Ավետիսյանի, մասնակցությամբ հայցվոր «Սևան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության ներկայացուցիչ Եղիսաբեթ Կարապետյանի, նախնական դատական նիստում քննելով քաղաքացիական գործն ըստ հայցի «Սևան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության ընդդեմ Տիգրան Ռուբենի Հունանյանի` գումարի բռնագանձման և պայմանագիրը լուծելու պահանջների մասին,

Պ Ա Ր Զ Ե Ց

Սևան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը 11․07․2023 թվականին հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան ընդդեմ Տիգրան Ռուբենի Հունանյանի` գումարի բռնագանձման և պայմանագիրը լուծելու պահանջների մասին, որը դատավորի աշխատակազմին է հանձնվել 12.07.2023 թվականին:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 20.07.2023 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 31.10.2023 թվականի որոշմամբ հրավիրվել է նախնական դատական նիստ:
Դիմելով դատարան՝ հայցվորը հայտնել է, որ 26.12.2006 թվականին «Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի և Տիգրան Ռուբենի Հունանյանի միջև կնքվել է թիվ 638-506 պայմանագիրը: Պայմանագիրը նոտարական վավերացում է ստացել 17.01.2007 թվականին Սևանի նոտարական տարածքի նոտար Ա. Հարությունյանի կողմից և գրանցվել է սեղանամատյանում 74 համարով և կադաստրի կոմիտեի կողմից 04.06.2007 թվականին տրվել է պետական գրանցման թիվ 2160828 վկայականը:
Պայմանագրի համաձայն՝ վարձատուն պարտավոր է վճարի դիմաց վարձակալի տիրապետմանը և օգտագործմանը տրամադրել 9.600 քմ հողամաս Ծովագյուղ, ֆիզիկայի ինստիտուի պանսիոնատի հարևանությամբ՝ դեպի հարավ-արևելք հատվածում:
Համաձայն պայմանագրի 5.1.-րդ կետի՝ հողամասի տարեկան վարձավճարը կազմել է 115.200 ՀՀ դրամ:
Համաձայն Պայմանագրի 4.4.1-րդ կետի կառուցապատման իրավունք ունեցող անձը պարտավոր է ժամանակին վճարել կառուցապատման իրավունքի համար վճարը:
Պայմանագրի 6.2-րդ կետի համաձայն՝ կառուցապատման իրավունք ունեցող անձի կողմից պայմանագրով սահմանված ժամկետներում վճարումներ կատարելու դեպքում կետանցի յուրաքանչյուր օրվա համար վճարում է տույժ՝ տարեկան վճարի գումարի 0.05 տոկոսի չափով։
Պայմանագրի 8.1.3 կետի համաձայն՝ սեփականատիրոջ պահանջով պայմանագիրը կարող է միակողմանի վաղաժամկետ լուծվել, թե կառուցապատման իրավունք ունեցեղ անձը պայմանագրով սահմանված վճարման ժամկետը լրանալուց հետո 2 անգամից ավել չի կատարել վճարում:
Պատասխանողը, խախտելով պայմանագրային պարտավորությունները, ՊՈԱԿ-ին չի վճարել հողամասի վարձավճարը, որի արդյունքում 30.06.2023 թվականի դրությամբ ապառքը կազմում է 290.065 ՀՀ դրամ, որից 253.374 ՀՀ դրամը պայմանագրով սահմանված վարձավճարի գումարն է, 34.963 ՀՀ դրամը՝ պայմանագրի 6.2.-րդ կետով հաշվարկված տույժի գումարն է:
Վերոգրյալի հաշվառմամբ՝ «Սևան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը դատարանին խնդրել է Տիգրան Ռուբենի Հունանյանից հօգուտ հայցվորի բռնագանձել 290.065 ՀՀ դրամ և լուծել 26.12.2006 թվականին «Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի և Տիգրան Ռուբենի Հունանյանի միջև կնքված թիվ 638-506 պայմանագիրը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նույն օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հարցերը քննարկելուց հետո առաջին ատյանի դատարանը կայացնում է ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում:
Դատարանը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախնական դատական նիստի ընթացքում քննարկել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հարցերը, հետևաբար գտնում է, որ պետք է կայացնել որոշում ապացուցման պարտականությունը բաշխելու մասին:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ, 169-րդ, 199-րդ, 200-րդ և 213-րդ հոդվածներով` Դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Թիվ ԵԴ2/12973/02/23 քաղաքացիական գործով հաջորդ նախնական դատական նիստը նշանակել 2024 թվականի ապրիլի 19-ին` ժամը «14:30»-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Արաբկիր նստավայրի վարչական շենքում (ՀՀ, ք. Երևան, Հրաչյա Ներսիսյան 10, դատական նիստերի դահլիճ` թիվ 7):
2. Թիվ ԵԴ2/12973/02/23 քաղաքացիական գործով կայացնել ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում:
3. Ապացուցման պարտականությունը բաշխելու մասին սույն որոշմամբ սահմանել.
3.1. Հայցվորը պետք է ապացուցի, որ
ա) «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի և Տիգրան Ռուբենի Հունանյանի միջև 26.12.2006 թվականին նոտարական վավերացմամբ վարձակալության պայմանագիր կնքված լինելու և պայմանագրից ծագող իրավունքներն օրենքով սահմանված կարգով պետական գրանցում ստացած լինելու փաստերը,
բ) Պատասխանողի կողմից վարձակալության պայմանագրերից բխող վարձավճար վճարելու պարտավորությունը ոչ պատշաճ կատարված լինելու և պարտքի գումարը 290.065 ՀՀ դրամ կազմելու փաստը,
գ) Վարձակալի՝ վարձավճարն ամբողջությամբ կամ մասնակի ուշացման դեպքում յուրաքանչյուր օրվա համար վարձատուին չվճարված գումարի 0.05 տոկոսի չափով տուժանք վճարելու պարտավորության առկայության և տուժանքի գումարը 34.963 ՀՀ դրամ կազմելու փաստերը,
դ) 26.12.2006 թվականին «Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի և Տիգրան Ռուբենի Հունանյանի միջև կնքված թիվ 638-506 պայմանագիրը լուծելու հիմքերի առկայության փաստը:
3.2. Պատասխանողը պետք է ապացուցի ներկայացված պահանջների մերժման, այդ թվում՝ իր պարտավորության՝ սահմանված կարգով պատշաճ կատարված լինելու փաստը:
4. Գործին մասնակցող անձանց կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու ժամկետ սահմանել մինչև 19.04.2024 թվականը:
5. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից:


ԴԱՏԱՎՈՐ Ռ.Մ.ԲՈՒՆԻԱԹՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Հր. Ներսիսյան 10

Հեռ..` +374 010 24-01-61

Էլ. փոստ`