Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՎԴ/9928/05/23 վարչական գործով դատավարության մեջ երրորդ անձինք ներգրավելու մասին որոշում

08.01.2024

Հայտատու` ՀՀ Վարչական դատարան
ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Վարչական գործ թիվ ՎԴ/9928/05/23

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԵՐՐՈՐԴ ԱՆՁԻՆՔ ՆԵՐԳՐԱՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«07» դեկտեմբերի 2023թ. ք. Երևան
Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը (այսուհետ` Դատարան)` նախագահությամբ դատավոր Վարազդատ Միքաելյանի, քննարկելով ըստ հայցի Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիա ՈՒՎԿ փակ բաժնետիրական ընկերությունն ընդդեմ Երևան նոտարական տարածքի նոտար Դիաննա Բեգլարյանի՝ Երևան նոտարական տարածքի նոտար Դիաննա Բեգլարյանի կողմից 20.10.2023 թվականի մերժման որոշումն ոչ իրավաչափ ճանաչելու և որպես հետևանք՝ ժառանգություն ընդունած ժառանգների ժառանգության վկայագրերում հայցվորի և Վերսանդիկ Ֆրանսիկի Հակոբյանի միջև 05.06.2018 թվականին կնքված թիվ 909348Ե/01 երաշխավորության պայմանագրից բխող պարտավորությունը գրանցելուն պարտավորեցնելու պահանջի մասին, վարչական գործով դատավարության մեջ Կարեն Հակոբյանին, Արմեն Հակոբյանին, Լուսինե Հակոբյանին և Հեղինե Ամիրխանյանին որպես երրորդ անձինք ներգրավելու հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց

Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիա ՈՒՎԿ փակ բաժնետիրական ընկերության հայցադիմում է ներկայացրել Դատարան ընդդեմ Երևան նոտարական տարածքի նոտար Դիաննա Բեգլարյանի՝ Երևան նոտարական տարածքի նոտար Դիաննա Բեգլարյանի կողմից 20.10.2023 թվականի մերժման որոշումն ոչ իրավաչափ ճանաչելու և որպես հետևանք՝ ժառանգություն ընդունած ժառանգների ժառանգության վկայագրերում հայցվորի և Վերսանդիկ Ֆրանսիկի Հակոբյանի միջև 05.06.2018 թվականին կնքված թիվ 909348Ե/01 երաշխավորության պայմանագրից բխող պարտավորությունը գրանցելուն պարտավորեցնելու պահանջի մասին:
Քննարկելով սույն գործով դատավարության մեջ Կարեն Հակոբյանին, Արմեն Հակոբյանին, Լուսինե Հակոբյանին և Հեղինե Ամիրխանյանին որպես երրորդ անձինք ներգրավելու հարցը՝ Դատարանը գտնում է, որ վերջիններիս անհրաժեշտ է ներգրավել որպես երրորդ անձինք հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ երրորդ անձինք այն ֆիզիկական կամ իրավաբանական անձինք են կամ մարմինները, որոնց իրավունքները շոշափվում են կամ անմիջականորեն կարող են շոշափվել գործի քննության արդյունքում ընդունվելիք դատական ակտով, ինչպես նաև այն մարմինները կամ պաշտոնատար անձինք, որոնց լիազորություններին առնչվում է կամ կարող է առնչվել ընդունվելիք դատական ակտը:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ երրորդ անձինք դատավարության մեջ կարող են ներգրավվել իրենց դիմումի հիման վրա:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ եթե դատական ակտը անխուսափելիորեն և ուղղակիորեն տարածվելու է նաև որոշակի անձանց կամ մարմինների վրա, ապա վարչական դատարանը պարտավոր է այդ անձանց (մարմիններին) ներգրավել դատավարության մեջ որպես երրորդ անձ։
Վերոնշյալ նորմերի վերլուծությունից հետևում է, որ այն դեպքերում, երբ գործի քննության արդյունքում կայացվող դատական ակտով շոշափելու է կամ հնարավոր է շոշափվի այլ անձանց իրավունքները, ինչպես նաև այդ դատական ակտն առնչվելու է կամ կարող է առնչվել այլ մարմինների կամ պաշտոնատար անձանց լիազորություններին, ապա այդ անձինք համարվում են երրորդ անձինք, ովքեր դատավարության մեջ կարող են ներգրավվել ինչպես իրենց դիմումի հիման վրա, այնպես էլ՝ դատարանի նախաձեռնությամբ: Ընդ որում, այն դեպքերում, երբ դատարանը գտնում է, որ դատական ակտը անխուսափելիորեն և ուղղակիորեն տարածվելու է որոշակի անձանց կամ մարմինների վրա՝ վերջիններիս որպես երրորդ անձ ներգրավելը հանդիսանում է դատարանի պարտականությունը:
Դատարանը, ուսումնասիրելով սույն գործի նյութերը և հիմք ընդունելով վերոգրյալ վերլուծությունը, գտնում է, որ տվյալ դեպքում կայացվող դատական ակտը կարող է շոշափել Կարեն Հակոբյանի, Արմեն Հակոբյանի, Լուսինե Հակոբյանի և Հեղինե Ամիրխանյանի իրավունքները:
Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 19-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերը՝ Դատարանը եզրահանգում է, որ սույն գործով Կարեն Հակոբյանին, Արմեն Հակոբյանին, Լուսինե Հակոբյանին և Հեղինե Ամիրխանյանին դատավարության մեջ պետք է ներգրավել որպես երրորդ անձինք:
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 19-րդ, 123-րդ հոդվածներով և 127-րդ հոդվածի 10-րդ մասով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 200-րդ հոդվածով, Դատարանը`

Ո Ր Ո Շ Ե Ց

1. ըստ հայցի Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիա ՈՒՎԿ փակ բաժնետիրական ընկերությունն ընդդեմ Երևան նոտարական տարածքի նոտար Դիաննա Բեգլարյանի՝ Երևան նոտարական տարածքի նոտար Դիաննա Բեգլարյանի կողմից 20.10.2023 թվականի մերժման որոշումն ոչ իրավաչափ ճանաչելու և որպես հետևանք՝ ժառանգություն ընդունած ժառանգների ժառանգության վկայագրերում հայցվորի և Վերսանդիկ Ֆրանսիկի Հակոբյանի միջև 05.06.2018 թվականին կնքված թիվ 909348Ե/01 երաշխավորության պայմանագրից բխող պարտավորությունը գրանցելուն պարտավորեցնելու պահանջի մասին, վարչական գործով դատավարության մեջ ազգային Կարեն Հակոբյանին, Արմեն Հակոբյանին, Լուսինե Հակոբյանին և Հեղինե Ամիրխանյանին ներգրավել որպես երրորդ անձինք:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:


ԴԱՏԱՎՈՐ՝ ՎԱՐԱԶԴԱՏ ՄԻՔԱԵԼՅԱՆ

















ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

0026, ք. Երևան, Գարեգին Նժդեհի փող. 23, հեռ.՝ (+37410)-49-48-07,
Էլ. փոստ՝ varchakan@court.am
ԴԴ-9-Ե-___________ 0026 ք.Երևան, Գ.Նժդեհի 23
Վարչական գործ թիվ ՎԴ/9928/05/23 «07» դեկտեմբերի 2023թ.

Երրորդ անձ՝ Արմեն Հակոբյանին
(ք. Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Շերամի փող., 63 շ., 24 բն.)

ՀՀ վարչական դատարանի վարույթում է գտնվում թիվ ՎԴ/9928/05/23 վարչական գործն ըստ հայցի Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիա ՈՒՎԿ փակ բաժնետիրական ընկերությունն ընդդեմ Երևան նոտարական տարածքի նոտար Դիաննա Բեգլարյանի, երրորդ անձինք՝ Կարեն Հակոբյան, Արմեն Հակոբյան, Լուսինե Հակոբյան, Հեղինե Ստեփանյան՝ Երևան նոտարական տարածքի նոտար Դիաննա Բեգլարյանի կողմից 20.10.2023 թվականի մերժման որոշումն ոչ իրավաչափ ճանաչելու և որպես հետևանք՝ ժառանգություն ընդունած ժառանգների ժառանգության վկայագրերում հայցվորի և Վերսանդիկ Ֆրանսիկի Հակոբյանի միջև 05.06.2018 թվականին կնքված թիվ 909348Ե/01 երաշխավորության պայմանագրից բխող պարտավորությունը գրանցելուն պարտավորեցնելու պահանջի մասին:
Ձեզ ուղարկվում է ՀՀ վարչական դատարանի 07.12.2023 թվականի «Դատավարության մեջ երրորդ անձինք ներգրավելու մասին» որոշումը՝ «3» թերթից, հայցադիմումի և կից փաստաթղթերի պատճենները՝ «21» թերթից:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 19-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ երրորդ անձինք օգտվում են կողմի բոլոր իրավունքներից և կրում են նրա բոլոր պարտականությունները, բացառությամբ հայց (ներառյալ` հակընդդեմ հայց) ներկայացնելու, հայցի հիմքը և (կամ) առարկան փոխելու, հայցային պահանջների չափը ավելացնելու և (կամ) նվազեցնելու, հայցն ընդունելու կամ հայցից հրաժարվելու և դատական ակտի հարկադիր կատարում պահանջելու իրավունքներից։


ԴԱՏԱՎՈՐ Վ. ՄԻՔԱԵԼՅԱՆԻ ՕԳՆԱԿԱՆ՝ ՇՈՒՇԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Գարեգին Նժդեհի 23

Հեռ..` 010-494807 /216/

Էլ. փոստ`