Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԹԻՎ ՍՆԴ/3646/04/23 ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

09.01.2024

Հայտատու` ՀՀ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

ԾԱՆՈՒՑՈՒՄ


Պարտապան Ազատ Ստեփանի Թովմասյանին
Ք.Երևան, Շինարարների փողոց 16 շենք, բնակարան 19

ՀՀ Սնանկության դատարանի 27.11․2023 թվականի որոշմամբ «Էռա Թեքնոլոջիս» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Մայիս Հայրապետյանի դիմումը Ազատ Ստեփանի Թովմասյանյին (հասցե՝ ք. Երևան, Շինարարների փողոց 16 շենք, բնակարան 19, անձնագիր՝ AR0258272, տրված՝ 06.04.2017 թվականին, 012-ի կողմից, նույնականացման քարտ՝ 006184402, տրված՝ 09.08.2017թ., 012-ի կողմից) սնանկ ճանաչելու պահանջի մասին, ընդունվել է վարույթ:
Ծանուցվում եք, որ սույն սնանկության գործով պարտապանին սնանկ ճանաչելու դիմումը և կից փաստաթղթերը դեպոնացված են սնանկության դատարանում՝ դրանց ծանոթանալու նպատակով։
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ եթե դատարանի որոշումն ստանալուն հաջորդող 15 օրվա ընթացքում պարտապանը գրավոր չի վիճարկում իր սնանկությունը, ապա մեկշաբաթյա ժամկետում դատավորն առանց դատական նիստ հրավիրելու վճիռ է կայացնում պարտապանին սնանկ ճանաչելու մասին, եթե պարտապանն անվճարունակ է կամ առկա են սույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հիմքերը:
15-օրյա ժամկետում առարկություն չներկայացնելու դեպքում դատարանը գործի քննությունը կիրականացնի Սնանկության մասին ՀՀ օրենքի 103-րդ հոդվածով սահմանված պարզեցված ընթացակարգով։
Սնանկության գործի մասին տեղեկատվությունը հասանելի է դատական համակարգ տեղեկատվական համակարգում՝ datalex.am։



ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Վ․ՍԱՀԱԿՅԱՆ

Հասցե` քաղաք Երևան, Երվանդ Օտյան 53/2

Հեռ..` 74-28-20

Էլ. փոստ`