Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՏԴ/3959/02/23 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում

09.01.2024

Հայտատու` ՀՀ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մասով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով։

Հայցվոր՝ Գագիկ Իվանի Պապյանին
Հասցե՝ Տավուշի մարզ, Մաշտոցի փ., 80ա շ., բն. 50


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Քաղաքացիական գործ թիվ ՏԴ/3959/02/23

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ



22 դեկտեմբերի 2023թ. ք. Նոյեմբերյան


Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր Ն. Անանյան) (այսուհետ` Դատարան),

քննելով ըստ հայցի Գագիկ Իվանի Պապյանի ընդդեմ Տավուշի մարզի Բերդ համայնքի՝ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին հայցադիմումը վարույթ ընդունելու հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց

Հայցադիմումը Դատարանին է մակագրվել 12.12.2023թ., դատական գործը Դատարանի աշխատակազմին է հանձնվել 14.12.2023թ.:
Դիմելով Դատարան՝ հայցվորը (ներկայացուցիչը) հայտնել է, որ գործունեություն իրականացնելու համար հայցվորի մայրը՝ Ռոզա Սեգոյի Վարդանյանը, դիմել է կոմունալ ձեռնարկությունների և բարեկարգման կոմբինատի հաշվեկշռում գտնվող Բերդ քաղաքի Շահումյան փողոցի թիվ 16 բնակելի շենքի նկուղային հարկի 20,46 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով նախկին չգործող կաթսայատունը ձեռք բերելու համար, որի կապակցությամբ Տավուշի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեն 1991թ. մայիսի 15-ին որոշում է կայացրել թույլատրել նշված կաթսայատունը վաճառել «Իվետա» կոորպորատիվին: Կաթսայատունը գտնվել է լքված վիճակում, 1991թ. մայիսից սկսած Գագիկ Պապյանի անձնական միջոցների հաշվին կաթսայատանը կատարվել են հիմնական նորոգման աշխատանքներ:
Նշել է, որ Ռոզա Սեգոյի Վարդանյանը մահացել է 1992թ. նոյեմբերին և գործկոմի որոշման հիման վրա առուվաճառքի պայմանագրով նկուղային նշված տարածքի գնումը տեխնիկակական պատճառներով չի ձևակերպվել: 30 տարիների ընթացքում Գագիկ Պապյանը շարունակել է բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետել նշված տարածքին, հոգացել դրա պահպանման ծախսերը, կատարել գույքահարկի վճարումները՝ տարածքը համարելով որպես իր սեփականը: Նաև նշել է, որ Բերդ քաղաքի Շահումյան փողոցը վերանվանվել է՝ քաղաք Բերդ, Հայկ Նահապետի փողոց, 16 շենք:
Դատարանը գտնում է, որ հայցադիմումը ենթակա է վերադարձման՝ հետևյալ պատճառաբանություններով.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը վերադարձնում է հայցադիմումը, եթե չեն պահպանվել սույն օրենսգրքով հայցադիմումի ձևին, բովանդակությանը և կից փաստաթղթերին ներկայացվող պահանջները:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 121-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի համաձայն՝ հայցադիմումում պարտադիր նշվում են` այն փաստերը, որոնց վրա հիմնվում են հայցապահանջները, 7-րդ կետի համաձայն՝ պատասխանողին ուղղված նյութաիրավական պահանջը (պահանջները) …:
Նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ հայցադիմումում կարող են նշվել վիճելի իրավահարաբերության նկատմամբ կիրառման ենթակա իրավական նորմերը:

Բացառապես հայցադիմումի ընդունելության հարցը պարզելու նպատակով և առեևույթ (prima facie) ուսումնասիրելով հայցադիմումը և կից փաստաթղթերը՝ Դատարանն արձանագրում է, որ հայցվորը պահանջը ձևակերպել է հետևյալ կերպ. «ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել Գագիկ Իվանի Պապյանի սեփականության իրավունքը ՀՀ, Տավուշի մարզ, քաղաք Բերդ, Հայկ Նահապետի փողոց, 16 շենքի նկուղային հարկի նախկին կաթսայատան նկատմամբ»:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պատասխանողը գործին մասնակցող այն անձն է, որի դեմ հայց է ներկայացվել առաջին ատյանի դատարան:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքացին կամ իրավաբանական անձը, որն անշարժ գույքի սեփականատեր չէ, սակայն այն տասը տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետում է որպես սեփական գույք, այդ գույքի նկատմամբ ձեռք է բերում սեփականության իրավունք (ձեռքբերման վաղեմություն):
Տվյալ դեպքում ստացվում է, որ հայցվորը պահանջն ուղղել է Բերդ համայնքին, մինչդեռ հայցադիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից չի բխում , որ խնդրահարույց գույքը պատկանել է (պատկանում է) Բերդ համայնքին և գույքի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցման պահանջն ուղղված է հենց Բերդ համայնքին:
Այսպիսով հայցադիմումում վկայակոչված իրավանորմի և ներկայացված փաստակազմի պայմաններում պարզ չէ պատասխանողին ուղղված նյութաիրավական պահանջը, այնինչ պատասխանողին ուղղված պահանջը նշելու կարգավորումն ինքնանպատակ չէ և ստանալով հայցադիմումն ու կից փաստաթղթերը պատասխանողը ևս պետք է ձեռնարկի որոշակի գործողություններ և առնվազն ընդունի ներկայացված պահանջը կամ առարկի դրա դեմ:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ, 121-րդ, 124-րդ, 127-րդ, 188-րդ, 199-րդ, 200-րդ, 361-րդ, 362-րդ հոդվածներով` Դատարանը

ՈՐՈՇԵՑ

1. Հայցադիմումը վերադարձնել։

Եռօրյա ժամկետում հայցադիմումի թերությունները վերացվելու և այն դատարան կրկին ներկայացվելու դեպքում հայցադիմումը համարվում է առաջին ատյանի դատարան ներկայացված այն սկզբնապես ներկայացնելու օրը:
Հայցադիմումը վերադարձնելու մասին Դատարանի որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան` Հայցվորի կողմից այն ստանալուց հետո յոթնօրյա ժամկետում։


ԴԱՏԱՎՈՐ` Ն. ԱՆԱՆՅԱՆ

Հասցե` ՀՀ, Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, Կամոյի 2

Հեռ..` (0266) 2-22-02

Էլ. փոստ`