Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՇԴ/7847/02/23 քաղաքացիական գորոծով ծանուցում դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասնին։

09.01.2024

Հայտատու` ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի

ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Գրասենյակ` ՀՀ, Շիրակի մարզ, ք. Գյումրի, Անկախության հր․ 7, հեռ. (0312) 5-01-83,
էլեկտրոնային հասցեն` shirak@court.am

Գործ թիվ ՇԴ/7847/02/23
Ե-_________/24
<<09>> հունվարի 2024թ

Հրապարակային ծանուցում

Քաղաքացիական գործով պատասխանող
Մարինե Սերյոժայի Ասատրյանին
/ ՀՀ, Շիրակի մարզ, ք.Գյումրի, տնակ 217/411/

ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան) դատավոր Գ․Մալխասյանի (այսուհետ՝ Դատավոր) 18.12.2023 թվականի որոշման համաձայն՝ «Արարատբանկ» ԲԲ ընկերության ընդդեմ Մկրտիչ Մնացականի Մարտիրոսյանի, Կարինե Մնացականի Մարտիրոսյանի, Մարինե Սերյոժայի Ասատրյանի, Նարինե Սերյոժայի Ասատրյանի, Ժորա Մուշեղի Մկրտչյանի, Սերյոժա Մուշեղի Մկրտչյանի, Ասյա Անուշավանի Ասատրյանի և Սերյոժա Գուրգենի Ասատրյանի (այսուհետ՝ նաև Պատասխանողներ)՝ բռնագանձում տարածելու համար ընդհանուր գույքից բաժինն առանձնացնելու, իսկ անհնարինության կամ դրա դեմ ընդհանուր սեփականության մնացած մասնակիցների կողմից առարկելու և շուկայական գնով բաժինը ձեռք չբերելու դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջի մասին քաղաքացիական գործն ընդունվել է վարույթ և օրենքով սահմանված կարգով ու ժամկետներում ուղարկվել է Ձեզ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ այն դեպքերում, երբ, սույն օրենսգրքի համաձայն, դատավարական ժամկետի հաշվարկն սկսվում է դատավարական փաստաթուղթն ստանալու օրվանից, և դատավարության մասնակիցը հրաժարվել է ստանալ դատավարական փաստաթուղթը, կամ դատարանին հայտնի հասցեով ուղարկված դատավարական փաստաթուղթը վերադարձվել է, կամ ուղարկելու օրվանից երկշաբաթյա ժամկետում դատարանը չի ստացել այն ստանալու մասին անդորրագիրը, կամ դատավարության մասնակցի հասցեն անհայտ է, ապա դատարանը սույն օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված գործողությունները կատարելու հետ միաժամանակ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրում է հրապարակային ծանուցում, որ նշված դատավարական փաստաթղթերը դեպոնացված են առաջին ատյանի դատարանում` դրանց ծանոթանալու նպատակով: Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ յոթերորդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված):
Տեղեկացվում եք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավարական փաստաթղթերը դեպոնացված են Դատարանի ՀՀ, Շիրակի մարզ, ք. Գյումրի, Անկախության հրապարակ 7 հասցեում:
Տեղեկացվում եք, որ քաղաքացիական գործով 15.01.2024 թվականին ժամը 12:00-ին նշանակվել է դատական նիստ, ինչպես նաև պարզաբանվում է, որ կարող եք դիմում ներկայացնել և ստանալ անհրաժեշտ դատավարական փաստաթղթերը (դիմումը և այլ փաստաթղթերը ներկայացվում են Դատարանի գրասենյակ՝ ք. Մարալիկ, Հրանտ Շահինյան 198 հասցեով և (կամ) ք. Գյումրի, Անկախության հրապարակ 7):

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` ՍԱՐԳԻՍ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Հասցե` ք․Գյումրի, Անկախության հր․ 7

Հեռ..` (0312) 5-01-83

Էլ. փոստ`