Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԵԴ2/30813/02/23 քաղաքացիական գործով հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշում:

10.01.2024

Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված


ԵԴ2/23974/02/23
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

10․11․2023թ. ք.Երևան

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը, նախագահությամբ դատավոր Ռ.Մ.Բունիաթյանի, ծանոթանալով «ԱյԴի բանկ» փակ բաժնետիրական ընկերության հայցադիմումին ընդդեմ Աննա Անատոլիի Գրիգորյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք Անատոլի Սարգսի Գրիգորյանի, Ալեքսանդրա Անատոլիի Գրիգորյանի, Սոնա Արմենակի Ավագյանի՝ ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող անշարժ գույքից պարտապանի բաժնեմասի վրա բռնագանձում տարածելու նպատակով բաժնեմասն առանձնացնելու, իսկ դրա անհնարինության դեպքում անշարժ գույքը հրապարակային սակարկությունների միջոցով վաճառելու և դրա վրա բռնագանձում տարածելու պահանջների մասին,

Պ Ա Ր Զ Ե Ց

«ԱյԴի բանկ» ՓԲԸ-ն հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան ընդդեմ պատասխանող Աննա Անատոլիի Գրիգորյանի, երրորդ անձինք Անատոլի Սարգսի Գրիգորյանի, Ալեքսանդրա Անատոլիի Գրիգորյանի, Սոնա Արմենակի Ավագյանւ` ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող անշարժ գույքից պարտապանի բաժնեմասի վրա բռնագանձում տարածելու նպատակով բաժնեմասն առանձնացնելու, իսկ դրա անհնարինության դեպքում անշարժ գույքը հրապարակային սակարկությունների միջոցով վաճառելու և դրա վրա բռնագանձում տարածելու պահանջների մասին:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (դատավոր՝ Դ․Մխեյան) 24.08.2023 թվականի որոշմամբ հայցադիմումը վերադարձվել է:
«ԱյԴի բանկ» փակ բաժնետիրական ընկերությունը 03․11․2023 թվականին կրկին է հայցադիմում ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան ընդդեմ Աննա Անատոլիի Գրիգորյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք Անատոլի Սարգսի Գրիգորյանի, Ալեքսանդրա Անատոլիի Գրիգորյանի, Սոնա Արմենակի Ավագյանի՝ ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող անշարժ գույքից պարտապանի բաժնեմասի վրա բռնագանձում տարածելու նպատակով բաժնեմասն առանձնացնելու, իսկ դրա անհնարինության դեպքում անշարժ գույքը հրապարակային սակարկությունների միջոցով վաճառելու և դրա վրա բռնագանձում տարածելու պահանջների մասին, որը 03․11․2023 թվականին մակագրվել է դատավոր Ռ․ Բունիաթյանին։
Ներկայացված հայցադիմումում պահպանվել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 121-րդ, 122-րդ հոդվածների պահանջները:
Ղեկավարվելով քաղաքացիական դատավարության օրենսգրքի 124-րդ, 125-րդ, 188-րդ, 199-րդ, 200-րդ հոդվածներով` դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

«ԱյԴի բանկ» փակ բաժնետիրական ընկերության հայցադիմումն ընդդեմ Աննա Անատոլիի Գրիգորյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք Անատոլի Սարգսի Գրիգորյանի, Ալեքսանդրա Անատոլիի Գրիգորյանի, Սոնա Արմենակի Ավագյանի՝ ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող անշարժ գույքից պարտապանի բաժնեմասի վրա բռնագանձում տարածելու նպատակով բաժնեմասն առանձնացնելու, իսկ դրա անհնարինության դեպքում անշարժ գույքը հրապարակային սակարկությունների միջոցով վաճառելու և դրա վրա բռնագանձում տարածելու պահանջների մասին, ընդունել վարույթ:
Որոշումը ուժի մեջ է մտնում կայացման պահից:


ԴԱՏԱՎՈՐ Ռ.Մ.ԲՈՒՆԻԱԹՅԱՆ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ք.Երևան, Հր.Ներսիսյան 10, հեռ. (+37410) 24-01-61, www.court.am, գրասենյակի էլ. հասցե՝ civ.yerevan@court.am

ԵԴ2/30813/02/23

Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող
երրորդ անձ Սոնա Արմենակի Ավագյանին
ՀՀ, ք․ Երևան, Ռուբինյանց փողոց, 19 շենք, բնակարան 25

Սույնով Ձեզ է ուղարկվում Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի թիվ ԵԴ2/30813/02/23 քաղաքացիական գործով 10․11․2023թ. որոշումը` հայցադիմումը վարույթ ընդունելու մասին` «1» թերթից, (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 122-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն` հայցվորի կողմից հայցադիմումի օրինակը և դրան կից փաստաթղթերի պատճենները ուղարկվել են Ձեզ, որը հիմնավորվում է հայցվորի կողմից ներկայացված 04․08․2023թ. փոստային անդորրագրով):
1. Գործին մասնակցող անձինք, սույն օրենսգրքի և այլ օրենքների պահանջների պահպանմամբ, իրավունք ունեն`
1) ծանոթանալու գործի նյութերին, ստանալու դրանց պատճենները, գործի նյութերից անելու քաղվածքներ, լուսանկարներ, լուսապատճեններ և պատճեններ.
2) հայտնելու բացարկ.
3) ներկայացնելու ապացույցներ և մասնակցելու դրանց հետազոտմանը.
4) հարցեր տալու դատավարության մասնակիցներին.
5) միջնորդություններ անելու, ցուցմունքներ տալու դատարանին.
6) դատական նիստի ընթացքում ծագող բոլոր հարցերի վերաբերյալ ներկայացնելու իրենց փաստարկները և դիրքորոշումը.
7) գործի քննության ընթացքում դիրքորոշում հայտնելու գործին մասնակցող այլ անձանց միջնորդությունների և փաստարկների վերաբերյալ.
8) բողոքարկելու դատական ակտերը.
9) կատարելու սույն օրենսգրքով կամ այլ օրենքներով նախատեսված այլ դատավարական գործողություններ:
2. Գործին մասնակցող անձինք ունեն և կրում են միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, սույն օրենսգրքով և այլ օրենքներով սահմանված դատավարական իրավունքներ և պարտականություններ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 14-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավարության մասնակիցները պետք է իրենց դատավարական իրավունքներից օգտվեն և իրենց դատավարական պարտականությունները կատարեն բարեխղճորեն:
ՀՀ քաղաքացիական դատավարության 38-րդ հոդվածի համաձայն՝ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք կարող են գործի մեջ մտնել հայցվորի կամ պատասխանողի կողմում մինչև դատաքննության ավարտը, իսկ սույն օրենսգրքի 41-րդ և 42-րդ գլուխներով նախատեսված կարգով քննվող գործերով՝ մինչև եզրափակիչ դատական ակտի հրապարակումը, եթե գործով կայացվող վճիռը կարող է ազդել կողմերից մեկի հանդեպ նրանց ունեցած իրավունքների կամ պարտականությունների վրա կամ կարող է հանգեցնել նման իրավունքների և պարտականությունների ծագմանը:
Նույն հոդվածի 7-րդ մասի համաձայն` Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք օգտվում են կողմի իրավունքներից և կրում են նրա պարտականությունները, բացի հակընդդեմ հայցադիմում ներկայացնելու, հայցապահանջի չափ ավելացնելու կամ նվազեցնելու, հայցի առարկան կամ հիմքը փոխելու, հայցապահանջներից հրաժարվելու, հայցապահանջներն ընդունելու, հայցի ապահովում պահանջելու, արբիտրաժային համաձայնություն կնքելու, հաշտության համաձայնություն կնքելու, դատական ակտի հարկադիր կատարում պահանջելու և արտոնագրված հաշտարարի մասնակցությամբ հաշտարարական գործընթաց սկսելու իրավունքից:

Առդիր` 1 թերթ:

Դատավորի օգնական Կ. Հովհաննիսյան

Հասցե` ք. Երևան, Հր. Ներսիսյան 10

Հեռ..` +374 010 24-01-61

Էլ. փոստ`