Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԱՎԴ/13650/02/23 քաղաքացիական գործով երրորդ անձ Հովհաննես Գեղամի Հարությունյանi վերաբերյալ

10.01.2024

Հայտատու` ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Թիվ ԱՎԴ/13650/02/23 քաղաքացիական գործով երրորդ անձ Հովհաննես Գեղամի Հարությունյանին
/Հասցե՝ ՀՀ, Արարատի մարզ, գ․ Դվին, Ե․ Չարենցի փ․ 11/

Տեղեկացնում ենք, որ ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դ․ Սարգսյանի վարույթում գտնվող թիվ ԱՎԴ/13650/02/23 քաղաքացիական գործով ըստ հայցի «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ի ընդդեմ Շուշան Հարությունյանի, երրորդ անձինք՝ Սիրուշ Հրայրի Հարությունյանի, Գեղամ Անուշավանի Հարությունյանի, Գևորգ Գեղամի Հարությունյանի, Ջուլիետա Բաբկենի Հարությունյանի, Հովհաննես Գեղամի Հարությունյանի, Անուշ Նորիկի Հարությունյանի, Ռազմիկ Իշխանի Հարությունյանի՝ ընդհանուր գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու, իսկ դրա անհնարինության դեպքում՝ ընդհանուր գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջի մասին նախնական դատական նիստ է նշանակվել 2024 թվականի հունվարի 22-ին՝ ժամը 16։00-ին, ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Վայք նստավայրում (հասցե՝ ք. Վայք, Ջերմուկի խճուղի թիվ 8, նիստերի դահլիճ թիվ 1):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով (ներկայացուցիչը՝ նաև լիազորագրով կամ լիազորությունները հավաստող այլ փաստաթղթով):
Քաղաքացիական գործի վերաբերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ նաև www.datalex.am կայքից:
Ի գիտություն․ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ ծանուցագիրը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո 7-րդ օրն անձը համարվում է ծանուցված:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ Ա․ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Հասցե` ՀՀ Վայոց ձորի մարզ, ք․ Վայք, Ջերմուկի խճուղի 8

Հեռ..` 0 282 2 32 24

Էլ. փոստ`