Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՍԴ3/0771/02/23 քաղաքացիական գործով դատական նիստի ծանուցագիր

11.01.2024

Հայտատու` ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3 մաս




ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈւՐ
ԻՐԱՎԱՍՈւԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

3502 ՀՀ Սյունիքի մարզ ք.Սիսիան, Գ. Նժդեհի 6, հեռ. 0283-2-3220, E-mail sisian@court.am

ԴԴԱ-17-
11 հունվարի 2024թ.


Կամո Կառլենի Ավագյանի իրավահաջորդ
Լիլիա Ավագյանին
Ղազախստանի Հանրապետություն, Հյուսիս Ղազախստանյան մարզ, Կիզիլ-Ժալսկի շրջան, գյուղ Բեսկոլ, Ինստիտուտսկայա փ․, 4 շ․ 5 բն․

Կամո Կառլենի Ավագյանի իրավահաջորդ
Կառլեն Կամոյի Ավագյանին
Ղազախստանի Հանրապետություն, Հյուսիս Ղազախստանյան մարզ, Կիզիլ-Ժալսկի շրջան, գյուղ Բեսկոլ, Ինստիտուտսկայա փ․, 4 շ․ 5 բն․

Քաղաքացիական գործ թիվ ՍԴ3/0771/02/23


ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
Տեղեկացվում է, որ թիվ ՍԴ3/0771/02/23 քաղաքացիական գործով (ըստ հայցի Գրիգոր Կառլենի Ավագյանի և Վիգեն Գրիգորի Շալունցի ընդդեմ Գորիսի քաղաքապետարանի, Կամո Կառլենի Ավագյանի իրավահաջորդներ՝ Լիլյա Ավագյանի, Կառլեն Կամոյի Ավագյանի, երրորդ անձ՝ Գորիսի նոտարական տարածք, նոտար՝ Առնո Առաքելյանի և Կադաստրի կոմիտեի՝ նվիրատվության գործարքն անվավեր ճանաչելու, անվավերության ածանցյալ հետևանքները վերացնելու պահանջի մասին) Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Հարությունյան) 26.12.2023 թվականի «Դատական նիստ նշանակելու մասին» որոշմամբ 11.01.2024 թվականին, ժամը 14:30-ին նշանակվել էր դատական նիստ՝ հայցի ապահովման միջոցի ձևափոխման վերաբերյալ հայցվորների ներկայացուցչի միջնորդության քննարկման նպատակով:
Նիստի վերաբերյալ որոշումը և ծանուցագիրը ուղարկվել է Ձեր կողմից լիազորված անձին:
Նշանակված դատական նիստը հետաձգվել է կողմերի պատշաճ ծանուցման բացակայության պատճառաբանությամբ:
Միևնույն ժամանակ՝ Դատարանն արձանագրային որոշմամբ որոշել է հայցի ապահովման միջոցի ձևափոխման վերաբերյալ հայցվորների ներկայացուցչի միջնորդության քննարկումն իրականացնել սույն գործով 18.01.2024 թվականին, ժամը 14:30-ին նշանակված նախնական դատական նիստում:
Սույնով Դուք Ծանուցվում եք, որ Հայցի ապահովման միջոցի ձևափոխման վերաբերյալ հայցվորների ներկայացուցչի միջնորդության քննարկումը Դատարան իրականացնելու է 18.01.2024 թվականին, ժամը 14:30-ին՝ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նստավայրում (հասցե՝ Սյունիքի մարզ, ք. Սիսիան, Գ. Նժդեհի 6) սույն գործով նշանակված նախնական դատական նիստում:
Պարզաբանում ենք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն՝ գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ՝ ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա: 2.Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ: 3.Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար¦:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե՝ ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
Անհրաժեշտ է դատական նիստին ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
Ներկայացուցչի մասնակցության պարագայում՝ օրենքով սահմանված կարգով տրված լիազորագրի և անձը հաստատող փաստաթղթի առկայությունը պարտադիր է:

Միաժամանակ հայտնում եմ, որ քաղաքացիական գործի վերաբերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ նաև www.datalex.am դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ Հ.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հասցե` ՀՀ Սյունիքի մարզ ք.Սիսիան, Գ. Նժդեհի 6

Հեռ..` 0283-2-32-20

Էլ. փոստ`