Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/8594/02/18 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

12.01.2024

Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

ԴԴԱ - 8.2
Պատասխանող՝ ՙՍար Կապիտալ՚ ՍՊԸ-ին
(ք.Երևան, Վարդանանց 13)

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի /նախագահությամբ դատավոր Ա.Պետրոսյան/ վարույթում գտնվող թիվ ԵԴ/8594/02/18 քաղաքացիական գործով ըստ հայցի` ըստ հայցի ՙՎիկտորիա-Ս՚ ՍՊԸ-ի մասնակիցներ Սիլվա Սիմոնի Սիմավորյանի և Իրենա Արշավիրի Սամուելյանի ընդդեմ ՙԲՏԱ Ինվեստբանկ՚ ՓԲԸ իրավահաջորդ ՙՀայէկոնոմբանկ՚ ԲԲԸ-ի, ՙՍար Կապիտալ՚ ՍՊԸ-ի, ՙԱ. Բաղրամյան՚ ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ՝ Արսեն Չիտչյանի, ՙԱ. Բաղրամյան՚ ՍՊԸ-ի, երրորդ անձ՝ ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ-ի` թիվ 80-07-11 ԱԳ/Գ անշարժ գույքի գրավի /հիփոթեքի/ պայմանագիրն անվավեր ճանաչելու, գույքի հանձնման թիվ 3781 պայմանագիրն անվավեր ճանաչելու, ք. Երևան, Մելքումովի 78 տարածքի գույքի հանդեպ ՙՍար-Կապիտալ՚ ՍՊԸ-ի սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաճելու և որպես անվավերության հետևանք ՙՎիկտորիա Ս՚ ՍՊԸ-ի սեփականության իրավունքը նված գույքի նկատմամբ վերականգնելու պահանջների մասին, և ըստ ՙՍար Կապիտալ՚ ՍՊԸ-ի հակընդդեմ հայցի ընդդեմ Սիլվա Սիմոնի Սիմավորյանի և Իրենա Արշավիրի Սամուելյանիª գումարի բռնագանձման պահանջի մասին, հրավիրվել է նախնական դատական նիստ:
Տեղեկացնում եմ, որ Դուք` որպես պատասխանող, հրավիրվում եք ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Էրեբունի նստավայր` ք. Երևան Մ. Խորենացու 162 Ա հասցեում (2-րդ հարկ, թիվ 2 նիստերի դահլիճ) թիվ ԵԴ/8594/02/18 քաղաքացիական գործով 02.04.2024թվականին, ժամը 14:15-ին նշանակված նախնական դատական նիստին մասնակցելու:

Միաժամանակ տեղեկացնում եմ, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն`գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա: Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ: Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Դատարան անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով, իսկ դատարանին տեղեկություններ հաղորդել և դատավարական փաստաթղթեր ուղարկել կարող եք նաև erebuni@court.am էլեկտրոնային հասցեով, 010-576-631 (102):

Դատավորի օգնական՝ Լ. Պետրոսյան

Հասցե` ք. Երևան, Խորենացու 162 Ա

Հեռ..` 010576631/102/

Էլ. փոստ`