Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ ՎԴ/7622/05/21 վարչական գործով հրապարակային ծանուցում

12.01.2024

Հայտատու` ՀՀ վերաքննիչ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգիրք, 63-րդ հոդված


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ք. Երևան, 0014, Թբիլիսյան խճուղի 3/9 հեռ.` +(37410) 29-31-09

ՙՄեղրաձորի ձկնաբուծարան՚ ՍՊԸ-ին
Հասցե՝ ք. Երևան, Կոմիտասի 48/9

Դուք տեղեկացվում եք, որ թիվ ՎԴ/7622/05/21 վարչական գործով ըստ «Մեղրաձորի ձկնաբուծարան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (ՀՎՀՀ` 06940857, պետական գրանցման համար` 26.110.02751) ընդդեմ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի (ՀՎՀՀ` 02647057, պետական գրանցման համար` 286.185.892303)` Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության 03.05.2021 թվականի թիվ 4151137 ակտն անվավեր ճանաչելու պահանջի մասին, դատական նիստը նշանակվել է 2024 թվականի հունվարի 18-ին, ժամը 14:20-ին, ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի շենքում (ք. Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9, 2-րդ հարկ, 9-րդ դահլիճ)։ Նշված օրը և ժամին կարող եք ներկայանալ գործի քննությանը անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթերով (անձնագիր, սոցիալական քարտ` առկայության դեպքում, լիազորագիր և այլն)։
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 142-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` բողոք բերած անձը, ինչպես նաև դատավարության մասնակիցները պատշաճ ձևով ծանուցվում են նիստի ժամանակի և վայրի մասին։ Նրանց չներկայանալն արգելք չէ գործի դատաքննության համար։


ԴԱՏԱՎՈՐ Ա. ՊՈՂՈՍՅԱՆԻ ՕԳՆԱԿԱՆ՝ Ե. ԳՅԱՆՋՈՒՄՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9

Հեռ..` +37410 29 31 09

Էլ. փոստ`