Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ2/28711/02/23 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

15.01.2024

Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված

ԵԴ2/28711/02/23


Պատասխանող՝ Երեմ Ռազմիկի Խաչատրյան
Հասցե՝ ՀՀ ք. Երևան, Արշակունյաց պողոտա, 53Ա/33, 7


Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՊԱՐԶԵՑՎԱԾ ՎԱՐՈՒՅԹԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ, ԳՈՐԾՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՅՑԱՅԻՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԿԱՐԳՈՎ ՔՆՆԵԼՈՒ ԵՎ ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր
իրավասության քաղաքացիական դատարանը (այսուհետ՝ նաև Դատարան)
նախագահությամբ՝ դատավոր Ա. ՄՈՒՇԵՂՅԱՆԻ
2023 թվականի դեկտեմբերի 6-ին
պարզեցված վարույթի կարգով քննելով քաղաքացիական գործն ըստ հայցի Հայէկոնոմբանկ բաց բաժնետիրական ընկերության (այսուհետ նաև՝ Ընկերություն) ընդդեմ Երեմ Ռազմիկի Խաչատրյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Ընկերության ներկայացուցիչը 2023 թվականի օգոստոսի 31-ին հայցադիմում է ներկայացրել Դատարան ընդդեմ Պատասխանողի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին:
Հայցադիմումը դատավոր Ա. Մուշեղյանին է մակագրվել 2023 թվականի սեպտեմբերի 1-ին, իսկ դատավորի աշխատակազմին է հանձնվել 2023 թվականի սեպտեմբերի 6-ին:
Դատարանի (դատավոր՝ Ա. Մուշեղյան) կողմից 2023 թվականի սեպտեմբերի 11-ին կայացվել է հայցադիմումը վարույթ ընդունելու և գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին որոշում և դատական ակտի հրապարակման օր է նշանակվել 2023 թվականի դեկտեմբերի 29-ին:
2. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 297-րդ հոդվածի 4-րդ մասի 6-րդ կետի համաձայն՝ գործը չի կարող քննվել պարզեցված վարույթի կարգով, եթե անհրաժեշտ է պարզել գործին մասնակցող անձի կողմից չվկայակոչված, սակայն գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 301-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ եթե սույն օրենսգրքի 297-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված հանգամանքներն ի հայտ են եկել պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ դատարանի որոշումը կայացնելուց հետո, բայց ոչ ուշ, քան մինչև եզրափակիչ դատական ակտ հրապարակելը, դատարանը որոշում է կայացնում գործն ընդհանուր հայցային վարույթի կարգով քննելու մասին և սույն օրենսգրքի 166-րդ հոդվածով սահմանված կարգով հրավիրում է նախնական դատական նիստ:
Վերը նշված հոդվածների համադրված վերլուծության արդյունքում, դատարանը գալիս է այն եզրահանգման, որ օրենսդիրը սահմանել է պարզեցված ընթացակարգերի միջոցով գործը քննելու հնարավորությունը: Սակայն նշվածը կարող է իրացվել որոշակի նախապայմանների առկայության, ինչպես նաև որոշակի սահմանափակումների բացակայության պայմաններում: Մասնավորապես, հայցադիմումը ներկայացնելու օրվա դրությամբ նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը չգերազանցող գումարի բռնագանձման վերաբերյալ պահանջներն առաջին ատյանի դատարանը քննում է պարզեցված վարույթի կարգով: (...): Դատարանը կարող է պարզեցված վարույթի կարգով քննել նաև այլ գործեր, եթե՝ առկա է հետևյալ պայմաններից որևէ մեկը՝
- առկա է գործին մասնակցող բոլոր անձանց միջև կնքված` գործը պարզեցված վարույթի կարգով քննելու վերաբերյալ գրավոր համաձայնություն, և հայցադիմումի պատասխան ներկայացնելու համար սահմանված ժամկետում գործին մասնակցող որևէ անձ չի առարկել գործը պարզեցված վարույթի կարգով քննելու դեմ.
- մինչև գործով ապացուցման պարտականությունը բաշխելու մասին դատարանի որոշում կայացնելը գործին մասնակցող որևէ անձ չի առարկել հայցի դեմ կամ չի ներկայացվել հակընդդեմ հայց.
- հայցի առարկայի փոփոխության արդյունքում հայցապահանջը չի գերազանցում նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկը:
Միևնույն ժամանակ գործը չի կարող քննվել պարզեցված վարույթի կարգով, եթե՝
- առկա է գործին մասնակցող անձանց, վկաներին, փորձագետին կամ մասնագետին հարցաքննելու, փորձաքննություն նշանակելու, ապացույց պահանջելու, ապացույցը գտնվելու վայրում հետազոտելու կամ դատական հանձնարարություններ տալու անհրաժեշտություն.
- դատարանը վարույթ է ընդունել հակընդդեմ հայց կամ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձի հայց.
- դատարանը պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ որոշում կայացնելուց հետո թույլատրել է հայցի առարկայի կամ հիմքի փոփոխությունը.
- առկա է ոչ պատշաճ պատասխանողին փոխարինելու կամ գործի քննությանն այլ անձանց ներգրավելու անհրաժեշտություն.
- ներկայացվել է խմբային հայց.
- անհրաժեշտ է պարզել գործին մասնակցող անձի կողմից չվկայակոչված, սակայն գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստ:
Բոլոր այն դեպքերում, երբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 297-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված հանգամանքներից մեկը ի հայտ է եկել պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ դատարանի որոշումը կայացնելուց հետո, բայց ոչ ուշ, քան մինչև եզրափակիչ դատական ակտ հրապարակելը, դատարանը որոշում է կայացնում գործն ընդհանուր հայցային վարույթի կարգով քննելու մասին:
Քննարկվող դեպքում Դատարանի կողմից պատասխանողին ուղարկված դատավարական փաստաթղթերը ետ են վերադարձվել դատարան մահացած նշագրմամբ:
Դատարանի կողմից ՔԿԱԳ տվյալների շտեմարանից հանված մահվան պետական գրանցման մասին 26.09.2023 թվականի թիվ 17816 ակտի համաձայն՝ Երեմ Ռազմիկի Խաչատրյանը ծնված՝ 24 մարտի 1973 թվականին, մահացել է, մահացել է 24 սեպտեմբերի 2023 թվականին:
Նման պայմաններում Դատարանը գտնում է, որ առկա է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 301-րդ հոդվածի 1-ին մասի հիմքը սույն քաղաքացիական գործը ընդհանուր հայցային վարույթի կարգով քննելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ, 188-րդ, 199-200-րդ և 301-րդ հոդվածներով՝ Դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. թիվ ԵԴ2/28711/02/23 քաղաքացիական գործով ըստ հայցի Հայէկոնոմբանկ բաց բաժնետիրական ընկերության ընդդեմ Երեմ Ռազմիկի Խաչատրյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, պարզեցված վարույթը դադարեցնել և գործը քննել ընդհանուր հայցային վարույթի կարգով:
2. Քաղաքացիական գործով նշանակել նախնական դատական նիստ 2024 թվականի հունվարի 25-ին, ժամը 12:00-ին՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Արաբկիրի նստավայրում:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

ԴԱՏԱՎՈՐ՝
Ա. ՄՈՒՇԵՂՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Հ. ներսիսյան 10

Հեռ..` ..

Էլ. փոստ`