Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/25572/02/22 քաղաքացիական գործով ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում-ծանուցում

16.01.2024

Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված


Պատասխանող «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին
/ՀՀ, ք.Երևան, Աբովյան 66Ա/

Պատասխանող «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին
/ք,Երևան, Թբիլիսյան խճղ., 43 շենք/

Ուղարկվում է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի` թիվ ԵԴ/25572/02/22 քաղաքացիական գործով ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը:

ԵԴ/25572/02/22
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՊԱՑՈՒՑՄԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՇԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

05.12.2023թ. ք.Երևան

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը, նախագահությամբ դատավոր Ռուբեն Բունիաթյանի, քարտուղարությամբ Մերի Ավետիսյանի, մասնակցությամբ պատասխանող «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի ներկայացուցիչ Աննա Ավետիսյանի, դռնբաց նախնական դատական նիստում քննելով քաղաքացիական գործն ըստ հայցի Մերի Տիգրանի Յուզբաշյանի ընդդեմ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի` պատճառված վնասի հատուման պահանջի մասին,

Պ Ա Ր Զ Ե Ց

Մերի Տիգրանի Յուզբաշյանը 19.05.2022 թվականին հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի` գումարի բռնագանձման պահանջի մասին:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր՝ Ռ.Ներսիսյան) 30.05.2022 թվականին որոշում է կայացրել հայցադիմումը վարույթ ընդունելու մասին:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Ռ.Ներսիսյանի ժամանակավոր անաշխատունակ լինելու հանգամանքով պայմանավորված՝ թիվ ԵԴ/25572/02/22 քաղաքացիական գործը 23.10.2023թ. մակագրվել է ինձ:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 26.10.2023 թվականի որոշմամբ քաղաքացիական գործն ընդունվել է վարույթ և հրավիրվել է նախնական դատական նիստ:
Դատարան ներկայացված հայցադիմումով Մերի Տիգրանի Յուզբաշյանը դատարանին խնդրել է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ից և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից համապարտության կարգով հօգուտ Մերի Տիգրանի Յուզբաշյանի բռնագանձել 3.322.000 ՀՀ դրամ՝ որպես պատճառված վնասի փոխհատուցման գումար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նույն օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հարցերը քննարկելուց հետո առաջին ատյանի դատարանը կայացնում է ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում:
Դատարանը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախնական դատական նիստի ընթացքում քննարկել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հարցերը, հետևաբար գտնում է, որ պետք է կայացնել որոշում ապացուցման պարտականությունը բաշխելու մասին:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ, 169-րդ, 199-րդ և 200-րդ հոդվածներով` դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Թիվ ԵԴ/25572/02/22 քաղաքացիական գործով հաջորդ նախնական դատական նիստը նշանակել 2024 թվականի ապրիլի 29-ին` ժամը «11:00»-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Արաբկիր նստավայրի վարչական շենքում (ՀՀ, ք. Երևան, Հրաչյա Ներսիսյան 10, դատական նիստերի դահլիճ` թիվ 7):
2. Թիվ ԵԴ/25572/02/22 քաղաքացիական գործով կայացնել ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում:
3. Ապացուցման պարտականությունը բաշխելու մասին սույն որոշմամբ սահմանել.
3.1. Հայցվորը պետք է ապացուցի հետևյալ փաստերը՝
ա) Մերի Տիգրանի Յուզբաշյանի` «Mersedes-Benz» մակնիշի 09 VL 090 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի սեփականատեր հանդիսանալու,
բ) «Mersedes-Benz» մակնիշի 09 VL 090 հաշվառման համարանիշի ավտոմեքենային 3.322.000 ՀՀ դրամ չափով չափով վնաս պատճառված լինելու փաստը,
բ) պատասխանողներ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի ոչ օրինաչափ վարքագծի առկայությունը, վերջիններիս համապարտ պատասխանատվություն կրելու հանգամանքը,
գ) պատճառված վնասի ու «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի ոչ օրինաչափ գործողության միջև պատճառահետևանքային կապի առկայությունը,
դ) վնասի հատուցման պահանջի բավարարման համար անհրաժեշտ պայմանների միաժամանակյա առկայությունը:
3.2. Պատասխանողները պետք է ապացուցեն հայցվորի կրած վնասի հարցում իրենց մեղքի բացակայության փաստը,
4. Գործին մասնակցող անձանց կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու ժամկետ սահմանել մինչև 29.04.2024 թվականը:
5. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից:


ԴԱՏԱՎՈՐ Ռ.Մ.ԲՈՒՆԻԱԹՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Հր. Ներսիսյան 10

Հեռ..` +374 010 24-01-61

Էլ. փոստ`