Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/46446/02/21 քաղաքացիական գործով ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում-ծանուցում

16.01.2024

Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված


«Procter and Gamble International Operations SA»
(«Պրոկտեր Էնդ Գեմբլ ինթերնեյշնլ Օպըրեյշնս ՍԱ») ընկերությանը
/47, route de Saint-Georges, CH-1213 Petit-Lancy Geneva, Switzerland/

«Դունայ-Տրանզիտ» ՍՊԸ-ին
/ 65026, Украина, г.Одеса, спуск Деволановский 7/

«P.E Nehivyy R.P» (Руслан Петрович Неживий)
(«Պ.Է Նեժիվիյ Ռ.Պ», Ռուսլան Պետրովիչ Նեժիվիյ) անհատ ձեռնարկատիրոջը
/Украина, Закарпатьская область, м.Ужгород, Требишовска 20/

Ուղարկվում է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի` թիվ ԵԴ/46446/02/21 քաղաքացիական գործով ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը:


Ո Ր Ո Շ Ե Ց

1. Թիվ ԵԴ/46446/02/21 քաղաքացիական գործով հաջորդ նախնական դատական նիստը նշանակել 2024 թվականի մարտի 12-ին` ժամը «15:30»-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Արաբկիր նստավայրի վարչական շենքում (ՀՀ, ք. Երևան, Հրաչյա Ներսիսյան 10, դատական նիստերի դահլիճ` թիվ 7):
2. Թիվ ԵԴ/46446/02/21 քաղաքացիական գործով կայացնել ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում:
3. Ապացուցման պարտականությունը բաշխելու մասին սույն որոշմամբ սահմանել.
3.1. Հայցվորը պետք է ապացուցի հետևյալ փաստերը՝
ա) «Առգե Բիզնես» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության և «Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության միջև պայմանագրային իրավահարաբերությունների առկայության փաստը,
բ) իր գույքային շահերն ապահովագրված բեռի նկատմամբ
գ) Ապահովագրական պատահարի տեղի ունենալու և այն պայմանագրի գործողության ժամկետում տեղի ունենալու փաստերը,
դ) բեռի՝ պայմանագրում նշված վայրում պատշաճ փոխադրողին փոխադրման հանձնված լինելու փաստը,
ե) 31.033.687 ՀՀ դրամի չափով ապահովագրական հատուցում վճարելու «Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության պարտավորության առկայության փաստը:
զ) ստանձնած պարտավորությունների խախտում թույլ տալու, կետանցի առկայության և պահանջվող գումարն պատասխանողի մոտ ապօրինի պահվելու փաստերը և հաշվարկը 30.11.2018 թվականից կատարելու հիմքերի առկայության փաստը:
3.2. Պատասխանողը պետք է ապացուցի ներկայացված պահանջի մերժման հիմքերի առկայությունը, այդ թվում՝ ապահովագրական հատուցումը վճարելու (մերժելու) վերաբերյալ որոշման իրավաչափությունը։
4․ Գործին մասնակցող անձանց կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու ժամկետ սահմանել մինչև 12.03.2024 թվականը:
5. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից:


ԴԱՏԱՎՈՐ Ռ.Մ.ԲՈՒՆԻԱԹՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Հր. Ներսիսյան 10

Հեռ..` +374 010 24-01-61

Էլ. փոստ`