Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՇԴ1/0890/02/20 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում Պատասխանող՝ Բաբկեն Սրապիոնի Սարդարյանին

17.01.2024

Հայտատու` ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ և 99-րդ հոդվածի 3-րդ մաս


ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ
ԴԱՏԱՐԱՆ
Հասցեն՝ ՀՀ, Շիրակի մարզ, ք. Գյումրի, Անկախության հր. 7, էլ. փոստ` shirak@court.am, Հեռ. 0312-5-0183

ԴԴ-25-
Գործ ՇԴ1/0890/02/20
«17» հունվարի 2024թ.

Թիվ ՇԴ1/0890/02/20 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում

Պատասխանող՝ Բաբկեն Սրապիոնի Սարդարյանին
Շիրակի մարզ, գ. Փոքր Մանթաշ, 1-ին փ., տ. 37

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Միշա Էլոյան) 05.01.2024թ. որոշմամբ վարույթ է ընդունվել քաղաքացիական գործն ըստ հայցի՝ Հովհաննես Շավարշի Առաքելյանի ընդդեմ Բաբկեն Սրապիոնի Սարդարյանի, Գեղեցիկ Էլբակի Սարդարյանի և Ժորա Բաբկենի Սարդարյանի` գույքը տիրազուրկ ճանաչելու և ձեռքբերման վաղեմության ուժով անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին, որն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում ուղարկվել է Ձեզ:
Նույն դատարանը 05.01.2024թ. որոշում է կայացրել նախնական դատական նիստ նշանակելու մասին, որը ևս օրենքով սահմանված կարգով և ժամկետներում ուղարկվել է Ձեզ: Նշված որոշման համաձայն՝ սույն քաղաքացիական գործով հրավիրվել է նախնական դատական նիստ՝ 2024 թվականի փետրվարի 12-ին, ժամը 15:00-ին, Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում(ք. Գյումրի, Անկախության հր.7 ):
Տեղեկացվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավարական փաստաթղթերը՝ դրանց ծանոթանալու նպատակով, դեպոնացված են Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում (ք. Գյումրի, Անկախության հր.7):
Միաժամանակ պարզաբանվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:

Դատավորի օգնական Գ. Ջանոյան

Հասցե` ՀՀ Շիրակի մարզ, ք․ Գյումրի, Անկախության հր․ 7

Հեռ..` 031250183

Էլ. փոստ`