Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Հա․ ԵԴ/1376/02/21 քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերը Դատարանում դեպոնացված լինելու վերաբերյալ ծանուցում

17.01.2024

Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան (Էրեբունի նստավայր)
Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95,99 հոդվածներով

Հա. ԵԴ/1376/02/21 քաղաքացիական գործով
Պատասխանող (ներ)`
Ա/Ձ Կարինե Միխայիլի Նարինյանին
/Հասցե՝ ՀՀ, ք․ Երևան, Դավթաշեն, 7-րդ փողոց, տուն 38/2/
Գագիկ Ռաֆիկի Պողոսյանին
/Հասցե՝ ՀՀ, ք․ Երևան, Դավթաշեն, 7-րդ փողոց, տուն 38/2/
Գոհար Հենրիկի Կարապետյանին
/Հասցե՝ ՀՀ, ք․ Երևան, Մազմանյան փողոց, 18 շենք, բնակարան 4/
Ա/Ձ Տաթևիկ Արմենի Պողոսյանին
/Հասցե՝ ՀՀ, ք․ Երևան, Մազմանյան փողոց, 18 շենք, բնակարան 4)

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ


Հարգելի դատավարության մասնակից(ներ)

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (այսուհետ նաև՝ Դատարան) վարույթում է գտնվում ըստ հայցի <<ՎՏԲ-Հայաստան Բանկ>> ՓԲԸ-ի ընդդեմ Ա/Ձ Կարինե Միխայիլի Նարինյանի, Գագիկ Ռաֆիկի Պողոսյանի, Գոհար Հենրիկի Կարապետյանի և Ա/Ձ Տաթևիկ Արմենի Պողոսյանի՝ 4,720,061.90 ՀՀ դրամ՝ որպես վարկի ընդհանուր պարտքի և 94,401․20 ՀՀ դրամ նախապես վճարված պետական տուրք գումարների բռնագանձման պահանջների մասին հա. ԵԴ/1376/02/21 քաղաքացիական գործը։
Միաժամանակ ծանուցվում եք առ այն, որ վերոհիշյալ քաղաքացիական գործով նախնական դատական նիստը նշանակվել է 13․02․2024 թվականին ժամը 10։00-ին ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայրի (հասցե` ՀՀ, ք.Երևան, Մ.Խորենացի 162Ա) դատական նիստերի թիվ 7 դահլիճում:
Վերոհիշյալ քաղաքացիական գործով` որպես դատավարության մասնակից, նշված օրը և ժամին վերոնշյալ դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ․
- ֆիզիկական անձի դեպքում՝ անձը հաստատող վավեր փաստաթղթով և դրանց պատճեններով,
- իրավաբանական անձի դեպքում՝ իրավաբանական անձի ներկայացուցիչ հանդիսանալու փաստը հիմնավորող վավեր փաստաթղթերով և դրանց պատճեններով,
- որպես գործին մասնակցող անձի ներկայացուցիչ հանդես գալու դեպքում՝ անձը և պատշաճ լիազորությունները հավաստող փաստաթղթերով և դրանց պատճեններով:
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված դատավարության մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:

Սույն քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերը դեպոնացված են դատարանում, որոնց կարող եք ծանոթանալ տեղում:
Դատարանը պարզաբանում է նաև, որ համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգքրի 180-րդ հոդվածի՝ Առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե`
(…)
11) ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:

Առդիր` Դատարանի 15․12․2023 թվականի <<Նախնական դատական նիստ նշանակելու վերաբերյալ>> որոշումը՝ 2 թերթից:

Դատավոր Ա. Օհանյանի օգնական` Ն. ՂԱԶԱՐՅԱՆ

Հասցե` ՀՀ, ք․Երևան․ Մ․Խորենացու 162Ա

Հեռ..` +374 (10) 57-66-13

Էլ. փոստ`