Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԼԴ2/0107/02/23 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

17.01.2024

Հայտատու` ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ԼԴ2/0107/02/23 N Ե ____ _/24_
17 հունվարի 2024 թ.

Երրորդ անձանց՝ Հակոբ Արմենակի Աղաբեկյանին
Հայկուհի Արմենակի Աղաբեկյանին
/ՀՀ, Լոռու մարզ, գ. Դսեղ, 3 փողոց, 13 տուն/



ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ Արամայիս Արմենակի Աղաբեկյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք՝ Արմենակ Արամայիսի Աղաբեկյանի, Աիդա Սերյոժայի Աթյանի, Հակոբ Արմենակի Աղաբեկյանի, Արմենուհի Արմենակի Աղաբեկյանի և Հայկուհի Արմենակի Աղաբեկյանի՝ ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու,դրա անհնարինության դեպքում ամբողջ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջի մասին:

Գործով նախնական դատական նիստ է նշանակվել 2024 թվականի փետրվարի 05-ին, ժամը 10:30-ին /ՀՀ, ք. Տաշիր, Ջահուկյան 19/:

Երրորդ անձանց ՝ Հակոբ Արմենակի Աղաբեկյանին, Հայկուհի Արմենակի Աղաբեկյանին /ՀՀ, Լոռու մարզ, գ. Դսեղ, 3 փողոց, 13 տուն/ ուղարկված դատավարական փաստաթղթերը փոստային ծառայությունից հետ են վերադարձվել «Տեղափոխված» նշումներով:

Ծանոթություն. սույն հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո 7-րդ օրը համապատասխան դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված:


Դատավորի օգնական Ա. Թունյան

Հասցե` ՀՀ, Լոռու մարզ, ք. Տաշիր, Ջահուկյան 19

Հեռ..` (0254) 2-25-15

Էլ. փոստ`