Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ ԳԴ/0412/02/23 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում` դատավարական փաստաթղթերի դեպոնացման և դատական նիստ նշանակելու մասին

17.01.2024

Հայտատու` ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս:

Քաղաքացիական գործով պատասխանող
Գրիգոր Ավետիսի Մարտոյանին
/հասցե՝ ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Վարդենիս, Ա. Խանջյանի փող., 11 տուն/




Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սյուզաննա Պողոսյանի վարույթում է գտնվում թիվ ԳԴ/0412/02/23 քաղաքացիական գործն ըստ հայցի «Վեոլիա Ջուր» ՓԲ ընկերության ընդդեմ Գրիգոր Ավետիսի Մարտոյանի՝ գումար բռնագանձելու պահանջի մասին:
Տեղեկացնում ենք, որ սույն քաղաքացիական գործով նախնական դատական նիստը նշանակվել է 2024 թվականի փետրվարի 08-ին, ժամը 11:55-ին, ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Գավառ քաղաքի նստավայրում (հասցե՝ ք. Գավառ, Սայադյան 18, 3-րդ հարկ):
Առաջարկում ենք նշված օրը և ժամին գործի քննությանն ապահովել Ձեր կամ Ձեր ներկայացուցչի մասնակցությունը (անհրաժեշտ է դատարան ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով և սոցիալական քարտով՝ դրա առկայության դեպքում, իսկ ներկայացուցիչը՝ պատշաճ կարգով տրված լիազորագրով)։
Տեղեկացվում է, որ դատական նիuտի մաuին պատշաճ ծանուցված կողմերի չներկայանալը կամ չներկայանալու պատճառների մասին դատարանին չհայտնելն արգելք չէ գործի քննության համար (նման դեպքում դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ):
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ա. ՓԻՆԱՉՅԱՆ

Հասցե` ք. Գավառ, Սայադյան 18

Հեռ..` (0264)- 2-42-44

Վեբ կայք` www.datalex.am

Էլ. փոստ`