Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/7800/02/20 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

19.01.2024

Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի, 5-րդ մասի համաձայն

Գոհարիկ Մակտեսյանին
/ՀՀ, ք. Երևան, Հակոբյան 2 շ., 16 բն./

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում նախնական դատական նիստ է նշանակվել 2024թ մայիսի 22-ին, ժամը 14:30-ին քաղաքացիական գործով ըստ հայցի Կարինե Ասոյանի, Վարդան Մկրտչյանի, Լուսինե Մկրտչյանի ներկայացուցիչ Վահագն Դանիելյանի՝ ընդդեմ Անահիտ Գասպարյանիլ, Վարդանուշ Ասոյանի, Խաչատուր Ասոյանի` բնակարանից բաժնեմաս առանձնացնելու, դրա անհնարինության դեպքում հրապարակային սակարկություններով վաճառելու, ստացված գումարը հետագայում համասեփականատերերի միջև համաչափ բաշխելու պահանջների մասին:
Դուք ծանուցվում եք` որպես երրորդ անձ ներկայանալ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան /Աջափնյակ նստավայր-2, ք.Երևան, Հալաբյան 41ա, 11-րդ հարկ, դահլիճ 4/:
Ձեզ է ուղարկվում Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 18.01.2024 թվականի որոշումը` կասեցված քաղաքացիական գործի վարույթը վերսկսելու և նախնական դատական նիստ նշանակելու մասին, և փորձագիտական եզրակացության պատճենը :
Դատարան ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
Դատական նիստի ժամանակ և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված պատասխանողի կամ հայցվորի չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:

Հասցե` ՀՀ ք. Երևան, Հալաբյան 41ա, 10-րդ հարկ

Հեռ..` 511813/408/

Էլ. փոստ`