Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՍԴ3/0771/02/23 քաղաքացիական գործով փաստաթղթերի դեպոնացման մասին նուցում 95-րդ հոդվածի 6-րդ

22.01.2024

Հայտատու` ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարություն 99-րդ հոդվածի 3-րդ նաս

Կառլեն Կամոյի Ավագյանին
Ղազախստանի Հանրապետություն, Հյուսիս Ղազախստանյան մարզ, Կիզիլ-Ժալսկի շրջան, գյուղ Բեսկոլ, Ինստիտուտսկայա փ․, 4 շ․ 5 բն․



Քաղաքացիական գործ թիվ ՍԴ3/0771/02/23


Ուղարկվում է ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից թիվ ՍԴ3/0771/02/23 քաղաքացիական գործով 19․01․2024 թվականին կայացված «Հայցի ապահովման միջոցի ձևափոխման վերաբերյալ միջնորդությունը քննարկելու մասին» որոշումը։
Միաժամանակ Դուք Ծանուցվում եք, որ թիվ ՍԴ3/0771/02/23 քաղաքացիական գործով (ըստ հայցի Գրիգոր Կառլենի Ավագյանի և Վիգեն Գրիգորի Շալունցի ընդդեմ Գորիսի քաղաքապետարանի, Կամո Կառլենի Ավագյանի իրավահաջորդներ՝ Լիլյա Ավագյանի, Կառլեն Կամոյի Ավագյանի, երրորդ անձ՝ Գորիսի նոտարական տարածք, նոտար՝ Առնո Առաքելյանի և Կադաստրի կոմիտեի՝ նվիրատվության գործարքն անվավեր ճանաչելու, անվավերության ածանցյալ հետևանքները վերացնելու պահանջի մասին) հաջորդ նախնական դատական նիստը նշանակվել է 30.01.2024 թվականին, ժամը 16:30-ին՝ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նստավայրում (հասցե՝ Սյունիքի մարզ, ք. Սիսիան, Գ. Նժդեհի 6) սույն գործով նշանակված նախնական դատական նիստում:
Պարզաբանում ենք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն՝ գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ՝ ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա: 2.Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ: 3.Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար¦:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե՝ ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
Անհրաժեշտ է դատական նիստին ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
Ներկայացուցչի մասնակցության պարագայում՝ օրենքով սահմանված կարգով տրված լիազորագրի և անձը հաստատող փաստաթղթի առկայությունը պարտադիր է:

Միաժամանակ հայտնում եմ, որ քաղաքացիական գործի վերաբերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ նաև www.datalex.am դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով:




ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Հ․ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հասցե` ք,Սիսիան, Գ․ Նժդեհի 6

Հեռ..` 0283023882

Էլ. փոստ`