Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Վարչական գործ թիվ ՎԴ/3007/05/22 Երրորդ անձ՝ Նարինե Նիկոլայի Մկրտչյանին /ք. Երևան, Աջափնյակ, Գ-1 թղմ., 12/15/

22.01.2024

Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության 63-րդ հոդված

Դուք կրկին հրավիրվում եք Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ թիվ ՎԴ/3007/05/22 վարչական գործով ըստ հայցի Լուսինե Ստեփանի Պետրոսյանի ընդդեմ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության Աջափնյակի և Դավթաշենի տարածքային կենտրոնի տնօրենի (ծածկագիր՝ 10-1-26.8ԽԹ-Ղ4-1)՝ թափուր պաշտոնը զբաղեցնելու համար 2022 թվականի ապրիլի 12-ին (թեստավորման փուլ) և 14-ին (հարցազրույցի փուլ) անցկացված արտաքին մրցույթի արդյունքներն անվավեր ճանաչելու, որպես ածանցյալ պահանջ, Լուսինե Ստեփանի Պետրոսյանին Միասնական սոցիալական ծառայության Աջափնյակի և Դավթաշենի տարածքային կենտրոնի տնօրենի քաղաքացիական ծառայության պաշտոնում (ծածկագիր՝ 10-1-26.8ԽԹ-Ղ4-1) վերականգնելու, նրա հետ աշխատանքային պայմանագիր կնքելու, Միասնական սոցիալական ծառայությունից հօգուտ հայցվոր Լուսինե Ստեփանի Պետրոսյանի ժամկետային աշխատանքային պայմանագիրը լուծելու օրվանից հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը բռնագանձելու պահանջի մասին:
Սույն գործով նախնական դատական նիստը տեղի կունենա 2024 թվականի փետրվարի 9-ին, ժամը 15:30-ին, Հայաստանի Հանրապետության՝ վարչական դատարանի՝ շենքում, հասցե՝ ք. Երևան, Գ.Նժդեհի 23, թիվ 16-րդ դատական նիստերի դահլիճ:

Ծանոթություն. Չներկայանալու հետևանքները
Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 89-րդ հոդվածի համաձայն դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ կարգով ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար։
Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 64-րդ հոդվածի համաձայն`
- Ծանուցագիրն ստանալուց հրաժարվելը հավասարեցվում է այն հանձնված լինելու և
խոչընդոտ չէ գործը քննելու համար։ Ծանուցագիրն ստանալուց հրաժարվելու մասին նշում է արվում ծանուցագրի վրա,որը վերադարձվում է դատարանին։
- Վկայի, փորձագետի և թարգմանչի կողմից ծանուցագիրն ստանալուց հրաժարվելու դեպքում դատարանը որոշում է կայացնում անձին դատարան բերման ենթարկելու մասին:

Հասցե` ք.Երևան, Գարեգին Նժդեհ 23

Հեռ..` +37410-494-807/218/

Էլ. փոստ`