Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՍԴ1/0423/02/23 քաղաքացիական գործով փաստաթղթերի դեպոնացման մասին նուցում 95-րդ հոդվածի 6-րդ

22.01.2024

Հայտատու` ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարություն 99-րդ հոդվածի 3-րդ նաս

ԴԴԱ-17- Ե-
10 հունվարի 2024թ.
Դիմող՝ Արմինե Էդիկի Գրիգորյանին
ՀՀ Սյունիք մարզ, Սիսիան, Սիսական 58

Դիմողի և շահգրգիռ անձ Մանե Ալեքսանի Մկրտչյանի ներկայացուցիչ` Հրաչ Հակոբյանին

Քաղաքացիական գործ թիվ ՍԴ1/0423/02/23


ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈւՑԱԳԻՐ
Հայտնում եմ, որ ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Ա. Հարությունյան) վարույթում գտնվող թիվ ՍԴ1/0423/02/23 քաղաքացիական գործով (ըստ դիմումի Արմինե Էդիկի Գրիգորյանի՝ անձի` ուրիշի խնամքի տակ գտնվելու իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հաստատելու պահանջի մասին) 02.02.2024 թվականին, ժամը 11:00-ին նշանակված դատաքննության նիստի օրը՝ Դատարնի 10.01.2024 թվականի որոշմամբ փոխվել է և նիստը հրավիրվել է 2024 թվականի փետրվարի 09-ին, ժամը 11:00-ին՝ ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Սիսիանի նստավայրում (հասցե` ք․ Սիսիան, Գ․ Նժդեհի 6):
Ուղարկվում է ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 10.01.2024 թվականի «Դատաքննության նիստի օրը փոխելու մասին» որոշումը:
Միաժամանակ պարզաբանում ենք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն՝ «1. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա: 2. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ: 3. Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար»։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ «Առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ»։
Անհրաժեշտ է դատական նիստին ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
Ներկայացուցչի մասնակցության պարագայում` օրենքով սահմանված կարգով տրված լիազորագրի և անձը հաստատող փաստաթղթի առկայությունը պարտադիր է:

Քաղաքացիական գործի վերաբերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ նաև www.datalex.am կայքից:

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ Հ.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հասցե` ք,Սիսիան, Գ․ Նժդեհի 6

Հեռ..` 0283023882

Էլ. փոստ`