Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՍԴ1/0016/02/19 քաղաքացիական գործով փաստաթղթերի դեպոնացման մասին նուցում 95-րդ հոդվածի 6-րդ

23.01.2024

Հայտատու` ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարություն 99-րդ հոդվածի 3-րդ նաս


Հայցվոր «ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ-ին
ք. Երևան, Չարենցի 12 թիվ 53, 1-5

Պատասխանողներ՝
Սնեժանա Մարսելի Դանիելյանին
ՀՀ Սյունիքի մարզ, գ.Ծղուկ, 1փ., 13/2տ

Մարսել Հովսեփի Դանիելյանին
ՀՀ Սյունիքի մարզ, Սիսիան, Սյունիքի փ., 4տ

Տատյանա Սերգեևնա Ռեբրովային
ՀՀ Սյունիքի մարզ, գ.Ծղուկ, 1փ., 13/2տ

Հովսեփ Մարսելի Դանիելյանին
ՀՀ Սյունիքի մարզ, գ.Ծղուկ, 1փ., 27/1

Դիաննա Մարսելի Դանիելյանին
ՀՀ Սյունիքի մարզ, գ.Ծղուկ, 1փ., 13/2տ

Քաղաքացիական գործ թիվ ՍԴ1/0016/02/19


ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 84-րդ և 160-րդ հոդվածի համաձայն կից ուղարկվում է «Քաղաքացիական գործի վարույթը վերսկսելու և նախանական դատական նիստ հրավիրելու մասին» ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 13․12․2023 թվականի որոշումը և ստացված փորձաքննության եզրակացության պատճենը:

Որոշման համաձայն թիվ ՍԴ1/0016/02/19 քաղաքացիական գործի վարույթը վերսկսվել է և նախնական դատական նիստ է հրավիրվել 2024թ․ հունվարի 30-ին, ժամը 12։00-ին՝ ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Սիսիանի նստավայրում (հասցեն` ՀՀ, Սյունիքի մարզ, ք. Սիսիան, Գ. Նժդեհի 6):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Անհրաժեշտ է դատական նիստին ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
Ներկայացուցչի մասնակցության պարագայում` օրենքով սահմանված կարգով տրված լիազորագրի և անձը հաստատող փաստաթղթի առկայությունը պարտադիր է:
Միաժամանակ պարզաբանվում է, որ համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 89-րդ հոդվածի՝ գործին մասնակցող անձը փորձագետի եզրակացության վերաբերյալ գրավոր առարկությունը պարտավոր է առաջին ատյանի դատարան ներկայացնել մինչև նախնական դատական նիստի ավարտը, բացառությամբ այն դեպքերի, երբ առարկելու հիմքերն ի հայտ են եկել դատաքննության ընթացքում, կամ առարկություն ներկայացնողը հիմնավորում է սահմանված ժամկետում այն ներկայացնելու անհնարինությունը՝ իրենից անկախ պատճառներով։


Դատավորի գործավար Ն.Հայրապետյան

Հասցե` ք,Սիսիան, Գ․ Նժդեհի 6

Հեռ..` 0283023882

Էլ. փոստ`