Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՍԴ1/0318/02/23 քաղաքացիական գործով փաստաթղթերի դեպոնացման մասին նուցում 95-րդ հոդվածի 6-րդ

23.01.2024

Հայտատու` ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարություն 99-րդ հոդվածի 3-րդ նաս



ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈւՐ
ԻՐԱՎԱՍՈւԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

3502, ՀՀ Սյունիքի մարզ ք.Սիսիան, Գ. Նժդեհի 6, հեռ. 0283-2-3220, e-mail sisian@court.am

ԴԴԱ-17- Ե
18․01․2024թ.

Հայցվոր` «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ի
ներկայացուցիչ՝ Տարոն Սիմոնյանին
ք. Երևան, Ամիրյան 23/1

Պատասխանողներ՝ Նունե Վաղինակի Լալազարյանին
ՀՀ Սյունիքի մարզ, ք․ Սիսիան, Շաղատ, 19 փ․, տ․ 63

Վաղինակ Սետրակի Լալազարյանին
ՀՀ Սյունիքի մարզ, ք․ Սիսիան, Շաղատ, 19 փ․, տ․ 63

Օֆելյա Վոլոդյայի Բաբայանին
ՀՀ Սյունիքի մարզ, ք․ Սիսիան, Շաղատ, 19 փ․, տ․ 63

Վարդան Վաղինակի Լալազարյանին
ՀՀ Սյունիքի մարզ, ք․ Սիսիան, Շաղատ, 19 փ․, տ․ 63


Հայտնվում է, որ թիվ ՍԴ1/0318/02/23 քաղաքացիական գործով 17․01․2024 թվականին նշանակված դատաքննության նիստը հետաձգվել նշանակվել է 27․02․2024 թվականին, ժամը 16։00-ին՝ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Սիսիանի նստավայրում՝ (հասցեն՝ Սյունիքի մարզ, քաղաք Սիսիան, Գ․ Նժդեհի 6)։
Որպես ի գիտություն տեղեկացվում է, որ 17.01.2024թ-ին նշանակված դատաքննության նիստում Դատարանը, պարզելով, որ ըստ հայցադիմումին կից ներկայացված ՀՀ Կադաստրի կոմիտեի կողմից 25․10․2022 թվականին տրված գույքի առանձին որակական քննական բնութագրերի և դրա նկատմամբ առանձին իրավունքների (սահմանափակումների) վերաբերյալ տեղեկանքի՝ Սյունիքի մարզ գ․ Շաղատ 09-069-0038-0021 ծածկագրով անշարժ գույքի /վկայական թիվ 1654872/ սեփականատերեր են հանդիսանում Վաղինակ Սետրակի Լալազարյանը, Օֆելյա Վոլոդյայի Բաբայանը, Նունե Վաղինակի Լալազարյանը և Վարդան Վաղինակի Լալազարյանը։
Դատարանի կողմից 22.06.2023 թվականին կայացվել է «Ապացույց պահանջելու մասին» որոշում՝ բավարարելով Հայցվորի ներկայացուցչի միջնորդությունը, որով Կադաստրի կոմիտեից պահանջվել է մեկշաբաթյա ժամկետում ներկայացնել Սյունիքի մարզ, համայնք Սիսիան, գյուղ Շաղատ թիվ 09-069-0038-0021 կադաստրային ծածկագրով անշարժ գույքի սեփականության իրավունքի վկայականի և հատակագծի պատճենները:
Կադաստրի կոմիտեի կողմից Դատարան է ներկայացվել թիվ 1654872 անշարժ գույքի սեփականության իրավունքի վկայականի պատճենը, ըստ որի՝ Սյունիքի մարզ գ․ Շաղատ թիվ 09-069-038-021 կադաստրային ծածկագրով տնամերձի սեփականատեր է հանդիսանում Վաղինակ Լալազարյանը. Այլ սեփականատերերի վերաբերյալ գրառմներ առկա չեն: Ինչպես նաև ստացված ապացույցը չի ուղարկվել դատավարության մասնակիցներին, իսկ ըստ «Դատական փորձաքննությունների կենտրոն» ՍՊ ընկերության կողմից ներկայացված փորձագետի եզրակացությանը կից ներկայացված Կադաստրի կոմիտեի տեղեկանքի՝ Սյունիքի մարզ գ․ Շաղատ թիվ 09-069-038-021 կադաստրային ծածկագրով անշարժ գույքը սեփականության իրավունքով գրանցված է Վաղինակ Սեդրակի Լալազարյանը, Օֆելյա Վոլոդյայի Բաբայանը, Նունե Վաղինակի Լալազարյանը և Վարդան Վաղինակի Լալազարյանը և Արաքսի Արշակի Գաբրիելյանը:
«Mulberry» համակարգում առկա էլեկտրոնային տվյալների շտեմարանում «Արաքսի Արշակի Գաբրիելյան» անձի վերաբերյալ տեղեկություններ դաշտում է առկա է նշում անձի մահացած լինելու վերաբերյալ: ՔԿԱԳ էլեկտրոնային տվյալներում մահվան ակտի չի գտնվել:
Նշվածի հաշվառմամբ Դատարանն արձանագրել է, որ անհրաժեշտ է «Ապացույց պահանջելու մասին» որոշման հիման վրա ստացված սեփականության իրավունքի վկայականի պատճենը ուղարկել դատավարության մասնակիցներին՝ հնարավորություն ընձեռելով ապացույցի վերաբերյալ ներկայացնելու դիրքորոշում:
Միևնույն ժամանակ՝ Դատարանը որոշել է ՀՀ նոտարական պալատից պահանջել տեղեկատվություն Արաքսի Արշակի Գաբրիելյանի (ծնված՝ 25.01.2016թ., ենթադրյալ մահվան ժամկետը՝ 2004 թվականի մայիս) մահից հետո որևէ մեկի կողմից ժառանգություն ընդունելու վերաբերյալ դիմում ներկայացված լինել/չլինելու. ժառանգական գործի առկայության/բացակայության վերաբերյալ: Որոշումը կազմվել է առանձին դատական ակտի տեսքով և ուղարկվել Նոտարական պալատ: 17.01.2024 թվականին հարցում է կատարվել ՀՀ ԱՆ ՔԿԱԳ գործակալություն՝ Արաքսի Արշակի Գաբրիելյանի մահվան վերաբերյալ ակտի պատճենը ստանալու նպատակով:

Ձեզ է ուղարկվում թիվ 1654872 անշարժ գույքի սեփականության իրավունքի վկայականի պատճենը և առաջարկվում է ստացված ապացույցի և Կադաստրի կոմիտեի կողմից տրված տեղեկանքների բովանդակության վերաբերյալ մինչև դատաքննության նիստը ներկայացնել դիրքորոշում, եթե այդպիսիք առկա են:
Դատավորի գործավար Ն.Հայրապետյան

Հասցե` ք,Սիսիան, Գ․ Նժդեհի 6

Հեռ..` 0283023882

Էլ. փոստ`