Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՍԴ1/0388/02/23 քաղաքացիական գործով փաստաթղթերի դեպոնացման մասին ծանուցում 99-րդ հոդվածի 3-րդ մաս

24.01.2024

Հայտատու` ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարություն 99-րդ հոդվածի 3-րդ նաս

ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈւՐ
ԻՐԱՎԱՍՈւԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

3502 ՀՀ Սյունիքի մարզ, ք. Սիսիան Գ. Նժդեհի 6, E-mail: sisian@court.am, Հեռ. 0283-2-3220

ԴԴԱ-17- Ե-
24 հունվարի 2024թ.

Հայցվոր` «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲ ընկերության
ներկայացուցիչ՝ Ռուզաննա Բարեղամյանին
ք. Երևան, Մանանդյան փ., 33/3

Պատասխանող՝ Ջուլիետա Իվանի Հակոբջանյանին
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Սիսիան, գ. Տոլորս, փ. 8, տ. 95

Քաղաքացիական գործ թիվ ՍԴ1/0388/02/23

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 298-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն կից ուղարկվում է «Պարզեցված վարույթը դադարեցնելու և նախնական դատական նիստ նշանակելու մասին» ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2024թ. հունվարի 24-ի որոշումը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 93-րդ հոդվածի 1-ին մասի և 94-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Դուք ծանուցվում եք ըստ հայցի «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲ ընկերությունը ընդդեմ Ջուլիետա Իվանի Հակոբջանյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Սիսիանի նստավայրում (հասցե` ք.Սիսիան, Գ. Նժդեհի 6) 2024թ. փետրվարի 29-ին, ժամը 11:00-ին նշանակված նախնական դատական նիստի վայրի և ժամանակի մասին:
Պարզաբանում ենք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն՝ «1. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա: 2. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ: 3. Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար»։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ «1. Առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ»։
Անհրաժեշտ է դատական նիստին ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
Ներկայացուցչի մասնակցության պարագայում` օրենքով սահմանված կարգով տրված լիազորագրի և անձը հաստատող փաստաթղթի առկայությունը պարտադիր է:

Քաղաքացիական գործի վերաբերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ նաև www.datalex.am կայքից:

Դուք տեղեկացվում եք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավարական փաստաթղթերը դեպոնացված են Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Սիսիանի նստավայրում (ՀՀ, ք. Սիսիան, Գ.Նժդեհի 6):Դատարանը Ձեզ պարզաբանում է, որ կարող եք դիմում ներկայացնել և ստանալ անհրաժեշտ դատավարական փաստաթղթերը։

Դատավորի գործավար Ն.Հայրապետյան

Հասցե` ք,Սիսիան, Գ․ Նժդեհի 6

Հեռ..` 0283023882

Էլ. փոստ`