Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/1479/02/19 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

25.01.2024

Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության 95-րդ հոդված

Պատասխանող՝ Գրիգոր Վանիկի Պետրոսյան
Հասցեն՝ ք․Երևան, Էրեբունի փող 30շ․, բն 28


ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈւՑԱԳԻՐ

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիաական դատարանի /Դատավոր՝ Էդ. Ամալյան/ վարույթում է գտնվում թիվ ԵԴ/1479/02/19 քաղաքացիական գործի ըստ հայցի «Յունիբանկ» ԲԲ ընկերության ընդդեմ Վարդան Արամի Պետրոսյանի, Ժենիկ Հայկի Խանձրաձյանի, Արամ Գրիգորի Պետրոսյանի, Վանիկ Գրիգորի Պետրոսյանի, Վարդիթեր Պետրոսյանի, Կարինե Ռազմիկի Չանդոյանի, Ժենյա Արամի Պետրոսյանի, Գրիգոր Վանիկի Պետրոսյանի՝ ք.Երևան, Էրեբունի փողոցի, 30 շենքի թիվ 28 բնակարանի նկատմամբ մասնակիցներից յուրաքանչյուրի բաժինը որոշելու, դրանից պատասխանող Արսեն Արմենակի Պետրոսյանի բաժինը բնեղենով առանձնացնելու, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի 3-5-րդ կետերում սահմանված կանոններով բաժինն առանձնացնելու ակնհայտ աննպատակահարմարության, համասեփականատեր պատասխանողների կողմից Վարդան Արամի Պետրոսյանի բաժինը ձեռք բերելուց հրաժարվելու դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու, ստացված գումարը հետագայում ընդհանուր սեփականության մասնակիցների միջև նրանց բաժիններին համաչափ բաշխելու, ընդհանուր գույքում պատասխանող Վարդան Արամի Պետրոսյանի բաժնի վրա բռնագանձում տարածելու պահանջների մասին ՝
Դուք, Ձեր անձը հաստատող փաստաթղթով որպես պատասխանող, 2024թ. մայիսի 21-ին, ժամը 12:30-ին հրավիրվում եք Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիաական դատարանի Արաբկիր նստավայր թիվ ԵԴ/1479/02/19 քաղաքացիական գործով նախնական դատական նիստին մասնակցելու համար:
Ձեր ներկայությունը պարտադիր է, ներկայացեք դատական նիստերին,
Միաժամանակ տեղեկացվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 118 հոդվածի 2-րդ մասի համաձայն պատշաճ կարգով ծանուցված պատասխանողի չներկայանալն արգելք չէ գործի քննությունը նրա բացակայությամբ անցկացնելու համար: ՀՀ քաղ. դատ. օր-ի 95 հոդվածի դրույթների համաձայն, պատասխան չներկայացնելը դատարանը կարող է գնահատել որպես պատասխանողի կողմից հայցվորի վկայակոչած փաստերի ընդունում:
Դատական նիստերի դահլիճ թիվ 10
դատարանի հասցե՝ ք. Երևան, Հր.Ներսիսյան 10


Դատավորի գործավար` Լ. Պետրոսյան

Հասցե` ք. Երևան, Հրաչյա Ներսիսյան 10

Հեռ..` 010-20-00-11

Էլ. փոստ`