Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/35475/02/21 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

25.01.2024

Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության 95-րդ հոդված

Պատասխանող` Նուշիկ Տերտերյան

Հասցեն՝ ք.Երևան, Գալշոյան փ., 36 87



ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈւՑԱԳԻՐ



Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի /դատավոր՝ Էդ. Ամալյան/ վարույթում է գտնվում թիվ ԵԴ/35475/02/21 հայցվորի ներկայացուցիչ Գևորգ Շիրինյանի ըստ հայցի` Աննա Վլադիմիրի Լոզովայի ընդդեմ պատասխանողներ՝ Նուշիկ Ահարոնի Տերտերյանի, Սերգեյ Վլադիմիրի Լոզովոյի, Տարաս Վլադիմիրի Լոզովոյի, Արմինե Վլադիմիրի Լոզովայի՝ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին `

Դուք, Ձեր անձը հաստատող փաստաթղթով որպես պատասխանող /հայցվոր, հայցվորի ներկայացուցիչ, դիմող, դիմողի ներկայացուցիչ, հակընդդեմ պատասխանող, հակընդդեմ պատասխանողի ներկայացուցիչ,երրորդ անձի ներկայացուցիչ/, 2024թ. փետրվարի 01-ին, ժամը 10:30-ին հրավիրվում եք Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Արաբկիրի նստավայրի վարչական շենք՝ դատավոր Էդ. Ամալյանի վարույթում գտնվող թիվ ԵԴ/35475/02/21 քաղաքացիական գործով նախնական դատական նիստին մասնակցելու համար:

Դատական նիստերի դահլիճ թիվ 10

Ծանուցագիրը ստացա անձամբ----------------------------------------------------------------------------------------

Դատարանի հասցեն՝ ք. Երևան, Հր.Ներսիսյան 10



Դատավորի գործավար` Լ. Պետրոսյան


Գործ թիվ ԵԴ/35475/02/21


ՈՐՈՇՈՒՄ
Ապացուցման պարտականությունը բաշխելու մասին
02․10․2023թ. ք. Երևան

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը նախագահությամբ դատավոր` Էդ. Ամալյանի, քարտուղարությամբ Մ. Հովհաննիսյանի, մասնակցությամբ հայցվորի ներկայացուցիչ Գևորգ Շիրինյանի ըստ հայցի` Աննա Վլադիմիրի Լոզովայի ընդդեմ պատասխանողներ՝ Նուշիկ Ահարոնի Տերտերյանի, Սերգեյ Վլադիմիրի Լոզովոյի, Տարաս Վլադիմիրի Լոզովոյի, Արմինե Վլադիմիրի Լոզովայի՝ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին `

ՊԱՐԶԵՑ
Հայցվորը 13.08.2021թ-ին հայց է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան/այսուհետ նաև՝ Դատարան/ ընդդեմ պատասխանողներ՝ Նուշիկ Ահարոնի Տերտերյանի, Սերգեյ Վլադիմիրի Լոզովոյի, Տարաս Վլադիմիրի Լոզովոյի, Արմինե Վլադիմիրի Լոզովայի՝ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին։
Դատարանի 23.08.2021թ․-ի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Դատարանի 17․11․2021թ․-ի որոշմամբ սույն քաղաքացիական գործով հրավիրվել է նախնական դատական նիստ։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդվածի համաձայն՝
1. Ապացույցները, ինչպես նաև դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդությունները ներկայացնում են գործին մասնակցող անձինք:
2. Գործին մասնակցող անձը պարտավոր է մինչև ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշմամբ սահմանված ժամկետի ավարտն առաջին ատյանի դատարանի և գործին մասնակցող մյուս անձանց առջև բացահայտել ու հնարավորության դեպքում տրամադրել տվյալ պահին իրեն հայտնի այն ապացույցները, որոնց վրա նա հղում է կատարում որպես իր պահանջների և առարկությունների ապացուցման հիմք:
3. Առաջին ատյանի դատարանն ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշմամբ սահմանված ժամկետի ավարտից հետո գործին մասնակցող անձի ներկայացրած լրացուցիչ ապացույցն ընդունում է, իսկ ապացույց ձեռք բերելուն ուղղված միջնորդությունը բավարարում է, եթե դրանք ներկայացնողը հիմնավորում է դատարանի սահմանած ժամկետում տվյալ ապացույցը կամ միջնորդությունը ներկայացնելու անհնարինությունը՝ իրենից անկախ պատճառներով։
4. Եթե գործին մասնակցող մյուս անձինք հնարավորություն չեն ունեցել նախապես ծանոթանալու ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշմամբ սահմանված ժամկետի ավարտից հետո ընդունված ապացույցին, ապա առաջին ատյանի դատարանը գործին մասնակցող անձանց տրամադրում է ողջամիտ ժամկետ` այդ ապացույցին ծանոթանալու, դրա վերաբերյալ դիրքորոշում, ներառյալ` այն հիմնավորող ապացույցներ ներկայացնելու համար։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի՝ սույն օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հարցերը քննարկելուց հետո առաջին ատյանի դատարանը կայացնում է ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում:
Քննարկելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հարցերը, դատարանը գտնում է, որ պետք է սահմանել ապացուցման ենթակա փաստերը և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածով սահմանված ապացուցման պարտականության բաշխման կանոններին համապատասխան` բաշխել ապացուցման պարտականությունը հետևյալ կերպ` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պարտավոր է ապացուցել իր պահանջների և առարկությունների հիմքում դրված և գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածով՝ դատարանը․

ՈՐՈՇԵՑ
Թիվ ԵԴ/35475/02/21 քաղաքացիական գործով սահմանել գործի լուծման համար էական նշանակություն հետևյալ փաստերը՝
-ք․Երևան, Նոր Նորք 5-րդ միկրոշրջանի Գալշոյան փողոց 36 շենքի թիվ 87 բնակարանը բարեխիղճ տիրապետելու հանագամանքը, (այս փաստի ապացուցման բեռը կրում է հայցվոր կողմը)։
-ք․Երևան, Նոր Նորք 5-րդ միկրոշրջանի Գալշոյան փողոց 36 շենքի թիվ 87 բնակարանը անընդմեջ 10 տարի տիրապետելու հանգամանքը, (այս փաստի ապացուցման բեռը կրում է սկզբնական հայցով հայցվոր կողմը)։
- ք․Երևան, Նոր Նորք 5-րդ միկրոշրջանի Գալշոյան փողոց 36 շենքի թիվ 87 բնակարանը պատասխանողներին սեփականության իրավունքով պատկանելու և վերջինիս կողմից նշված գույքի նկատմամբ սեփականության իրավունքից հրաժարվելու հանգամանքերը։ (Այս փաստի ապացուցման բեռը կրում է այս փաստի ապացուցման բեռը կրում է սկզբնական հայցով հայցվոր կողմը)։
Պատասխանողները պետք է ապացուց են իրենց առարկությունների հիմքում ընկած հանգամանքերը։
Գործին մասնակցող անձանց կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու ժամկետ սահմանել մինչև 01․02․2024 թվականը․:
Սույն որոշումը ենթակա չէ բողոքարկման:․

Դատավոր` Էդ. Ամալյան

Հասցե` ք. Երևան, Հրաչյա Ներսիսյան 10

Հեռ..` 010-20-00-11

Էլ. փոստ`